Ուկրաինան եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են օգտակար հանածոների վերաբերյալ պայմանագրի բոլոր հիմնարար կետերը, եւ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա մեկ օրվա ընթացքում, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Այնուհետեւ կստորագրվեն եւս երկու տեխնիկական կատարողական համաձայնագրեր՝ ներդրումային հիմնադրամի ստեղծման, դրա ֆինանսավորման եւ համալրման վերաբերյալ», — նշել է վարչապետը, ում խոսքերը մեջբերում է «РКБ-Украина»-ն։
Շմիգալի խոսքերով՝ այս պահին ընթանում է փաստաթղթի անգլերենից ուկրաիներեն թարգմանության գործընթացը։ Կառավարությունն մշակել է համաձայնագրի տեքստը, հիմնական նախարարությունների համաձայնություններն արդեն ստացվել են, եւ Ուկրաինան փաստացի պատրաստ է ցանկացած պահի, երբ Վաշինգտոնից կստացվի վերջնական տեղեկատվությունը, հաստատել եւ ստորագրել փաստաթուղթը։
Ավելի վաղ Bloomberg գործակալության աղբյուրները հայտնել էին, որ համաձայնագրի ստորագրման նպատակով Վաշինգտոն է մեկնել Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, տնտեսության նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
Ուկրաինայի վարչապետը օգտակար հանածոների վերաբերյալ պայմանագիրը անվանել է «բացարձակ գործընկերային»։ Ներդրումային հիմնադրամը նախնական տվյալներով հիմնադրամը Ուկրաինայի զարգացման մեջ ներդրումներ կկատարի 10 տարի, իսկ ամերիկյան կողմը կկարողանա նոր ռազմական օգնությունը ներկայացնել որպես այդ հիմնադրամի ներդրում։ Ուկրաինան կպահպանի իր վերահսկողությունը բոլոր բնական պաշարների եւ ենթակառուցվածքների վրա, նշել է Շմիգալը։