• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուբիոն Իրանին կոչ է արել թույլատրել ստուգմները բոլոր միջուկային օբյեկտներում

aliq 11:51 | 02.05.2025
aliq 11:51 | 02.05.2025
Iran uranium enrichment

ԱՄՆ պետքարտուղարն ու նախագահի ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդական Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային տեսուչներին ստուգել իր բոլոր միջուկային օբյեկտները, ներառյալ ռազմականները։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր հնարավոր համաձայնագրի պայմանները։

«Եթե Իրանը իրոք ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա եւ ոչ թե զենք, ապա չպետք է վախենա ստուգումներից՝ այդ թվում ամերիկացի տեսուչների մասնակցությամբ։ Խաղաղ միջուկային ծրագիր ունեցող երկրները չեն հարստացնում ուրանը եւ չեն թաքցնում օբյեկտները», — հայտարարել է Ռուբիոն։

Նա «սխալ» է համարել 2015 թվականի համաձայնագիրը, որը սահմանափակում էր ռազմական օբյեկտներ տեսուչների մուտքը, եւ առաջարկել է մոդել, ըստ որի Իրանը կարող է հարստացված ուրանը արտահանել ատոմային էլեկտրակայանների աշխատանքի համար։

Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանին «խաղաղության ուղի» առաջարկել։ «Տնտեսական զարգացում՝ ահաբեկչությանը աջակցելուց, հեռահար հրթիռներ մշակելուց եւ ուրանը հարստացնելուց հրաժարվելու դիմաց»,-նշել է Ռուբիոն։ 

«Նախագահ Թրամփը չի ցանկանում պատերազմ, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանն ունենա միջուկային զենք», — եզրափակել է պետքարտուղարը։ 

Միացյալ Նահանգները եւ Իրանը Օմանի միջնորդությամբ բանակցությունների առաջին փուլը անցկացրել էին ապրիլի 12-ին Մասքատում։ Երկրորդը տեղի ունեցավ ապրիլի 19-ին՝ Հռոմում, իսկ երրորդը՝ ապրիլի 26-ին, կրկին Մասքատում։ Բանակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ 

Հինգշաբթի օրը Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարեց, որ մայիսի 3-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է «լոգիստիկ պատճառներով»։ Նրա հայտարարությունը հաջորդեց Axios-ի հրապարակումը, որում ենթադրվում էր, որ հանդիպումը կարող է հետաձգվել։ Այնուհետեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն AFP-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանի խորհրդակցությունները նախատեսված «եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ նույնպես չեն կայանա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ․ Թրամփ
հաջորդը
Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել է հրադադարի մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Ապր    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն