• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել է հրադադարի մասին

aliq 12:58 | 02.05.2025
aliq 12:58 | 02.05.2025

Դամասկոսի դրուզներով բնակեցված արվարձաններում՝ Ջարամանայում եւ Սահնայում, երկօրյա բախումներից հետո մայիսի 1-ից հրադադար է հայտարարվել։ Այս մասին հայտնել է Ալ-Սուվեյդա նահանգի նահանգապետ Մուստաֆա ալ-Բաքուրը՝ երկրի նոր իշխանությունների պատվիրակության եւ դրուզական համայնքի ավագների միջեւ Դամասկոսի մոտակայքում կայացած հանդիպումից հետո, հաղորդում է «Syria TV» հեռուստաալիքը։ 

«Համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի անվտանգության ուժերի պարեկային կայանների վրա հարձակումներ կատարած հանցագործների իրավապահ մարմիններին արտահանձնման վերաբերյալ, որի արդյունքում զոհվել է մոտ 20 աշխատակից», — նշել է նահանգապետը։ 

Նահանգապետի խոսքով՝ հանդիպման մասնակիցները նաեւ դատապարտել են Դամասկոսի հարավում տեղի ունեցող իրադարձություններին Իսրայելի միջամտությունը, որը «ուղղված է եղել քաղաքացիական բախումներ հրահրելուն»։ 

Նախորդ շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ էին հասցրել Սիրիայի նոր իշխանությունների կողմից վերահսկվող անվտանգության ուժերի հենակետերին, որոնք տեղակայվել էին Դամասկոսի հարավարեւմտյան արվարձաններում կարգուկանոնի վերականգնման գործողությունների շրջանակներում։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացի հրամանով «կանխարգելիչ հարվածներ են հասցվել Սիրիայի զինված արմատականների դիրքերին», որոնք հարձակում էին նախապատրաստում դրուզ աշխարհազորայինների դեմ։ Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Դամասկոսին «խիստ նախազգուշացում» է ուղարկվել տեղի դրուզ համայնքի դեմ բռնությունը դադարենելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իսրայելը «հանձնառու է դրուզների պաշտպանությանը եւ չի հանդուրժի նրանց դեմ հարձակումները Սիրիայում»։

Դրուզները արաբախոս առանձին էթնո-կոնֆեսիոնալ խումբ են, որի ներկայացուցիչները բնակվում են Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում եւ Հորդանանում։ Սիրիայում բնակվում է 700,000 դրուզ, ինչը նրանց դարձնում է երրորդ ամենամեծ կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունը քրդերից եւ ալավիներից հետո։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուբիոն Իրանին կոչ է արել թույլատրել ստուգմները բոլոր միջուկային օբյեկտներում
հաջորդը
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից հրաժարվելու դեպքում․ Բարրո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Ապր    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն