• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից հրաժարվելու դեպքում․ Բարրո

aliq 13:31 | 02.05.2025
aliq 13:31 | 02.05.2025

Եվրոպական Միությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում, որը նախատեսվում է համաձայնեցնել ԱՄՆ-ի հետ։ Այս պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն այն պարագայում, եթե Մոսկվան շարունակի հրաժարվել Ուկրաինայում հրադադարի հաստատելու առաջարկներից,  AFP գործակալության հետ զրույցի ընթացքում հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նուել Բարրոնը։

«Մենք՝ եվրոպացիներս, աջակցում ենք ամերիկյան այս նախաձեռնությանը՝ տասնյոթերորդ պատժամիջոցային փաթեթով, եւ ես երեկ խոստացա [ամերիկացի սենատոր] Լինդսի Գրեհեմին, որ կփորձենք համաձայնեցնել այս երկու փաթեթները՝ ինչպես բովանդակության, այնպես էլ ժամկետների առումով», — ասել է Բարրոն։ 

Նոր պատժամիջոցների փաթեթի հնարավոր բովանդակության վերաբերյալ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում։

Նախօրեին հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարեց, որ իր 72 գործընկերներն աջակցել են Ռուսաստանի դեմ «կործանիչ» պատժամիջոցների կիրառման վերաբերյալ օրինագծին, որոնք ուժի մեջ կմտնեն, եթե Մոսկվան հրաժարվի խաղաղության բանակցություններից։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է Ուկրաինայում խաղաղության հասնելու ճանապարհի «միակ խոչընդոտը»՝ ընդգծելով, որ Կիեւն «իր բաժին պայմանավորվածությունները կատարել է»։

Բարրոն, ով մինչ այդ Վաշինգտոնում հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, պատմել է, որ վերջինիս հետ «բաց» զրույց է ունեցել, որի ընթացքում հաստատվել է եվրոպացիների եւ ամերիկացիների նպատակների «նմանությունը»։

«Մեզ մոտ տեղի ունեցավ բաց մտքերի փոխանակում, որը մեզ հնարավորություն տվեց սերտորեն համադրել մեր քայլերը, ինչպես նաեւ հաստատել մեր նպատակների համընկնումը տարածաշրջանային եւ միջազգային ճգնաժամերի հարցում, քանի որ ցանկանում ենք գործել միասին», — հավելել է նա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել է հրադադարի մասին
հաջորդը
Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես Հաղթանակի օր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Ապր    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն