• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Գագիկ Ադիբեկյանի բաց նամակը՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

aliq 21:48 | 24.06.2025
aliq 21:48 | 24.06.2025

Գործարար, RD Developmenտ Group Louxeombourg ընկերության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը բաց նամակ է ներկայացրել՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի։ Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Հայտնի հայազգի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ծայրահեղ մտահոգիչ է: Մեր ժողովրդի արժանավոր զավակն իր ողջ կյանքի ընթացքում ջանք չի խնայել Հայաստանի և Արցախի պետականության կայացման, աշխարհի տարբեր հատվածներում հայկական գաղթօջախների բարեկեցությանն ու բարօրությանը ծառայելու գործում:

Սամվել Կարապետյանի գործունեությունը հայտնի է ամբողջ աշխարհում, դրա մասին ավելորդ է խոսել: Լինելով հաջողակ գործարար, նա իր կարողություններն ու կապերն ի սպաս է դրել մեր հայրենիքի ու ժողովրդի համար ամենածանր պահերին: Հայաստանի անկախացումից և Արցախի ազատագրումից հետո, Կարապետյանի կողմից իրականացված ներդրումները մեր հայրենիքում 100 միլիոնավոր դոլարների է հասել:

2020-ի պատերազմից և 2023-ին արցախահայերի հայրենազրկումից հետո, իր գործընկերների հետ մեկտեղ Սամվել Կարապետյանը շարունակել է աջակցել մեր պետությանն ու հայկական օրակարգին: Մեր հավաքական ինքնության և պետության բացակայության պայմաններում պատմականորեն կարևորագույն դերակատարություն ունեցած Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն Կարապետյանի աջակցությունը եղել է և շարունակում է առանցքային լինել:

Մինչ մեր ժողովրդի մեկ այլ ազգային գործիչ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար պահվում է ադրբեջանական բանտում, Սամվել Կարապետյանին ազատությունից զրկել են հենց հայրենիքում: Ավելին, Արցախում նրա կողմից իրականացված բազմաթիվ մարդասիրական ծրագրերի համար մինչ այս Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է սկսվել Ադրբեջանում:

Խոսքի ազատության իր սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացուն կալանավորելը
հեռու է ժողովրդավարությունից, ինչի մասին խոսելու առիթը բաց չի թողնում գործող քաղաքական վարչակազմը: Զուգահեռաբար, Կարապետյանի մասշտաբի խոշոր գործարարին քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկելն ու նրա ունեցվածքն ազգայնացնելու վերաբերյալ հնարավոր որոշումը ուղիղ հարված է դառնալու Հայաստանի միջազգային հեղինակությանն ու ներդրումային հեռանկարներին:

Սամվել Կարապետյանն օրինապաշտ քաղաքացի է, որն արժանի չէ բանտում անգամ մեկ օր անցկացնել: Հայաստանի քաղաքական իշխանությանը կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Կարապետյանին, ինչպես նաև կառուցողական երկխոսության միջոցով լուծումներ գտնել պետություն-եկեղեցի ահագնացող հակասությունների շուրջ:

Վտանգներով լի համաշխարհային գործընթացներում մեր ժողովրդի և պետության համար օրհասական այս պահին առավել քան կարևոր է համերաշխություն հաստատելը, Սամվել Կարապետյանին ազատ արձակելը այս նպատակի ուղղությամբ նշանակալի քայլ կլինի:

Գագիկ Ադիբեկյան
Լյուքսեմբուրգի հայ համայնք
«AFFA» հիմնադրամ (Adibekyan Family Fund for Advancement)

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Մյս    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն