• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

Հասմիկ Բալեյան 18:18 | 28.03.2026
Հասմիկ Բալեյան 18:18 | 28.03.2026

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում «Ալիք Մեդիա»-ն, փոխգործակցելով  «Ապահով անկյուն» ՀԿ-ի հետ,  2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հանդիպում ունեցավ Արարատի մարզի Մասիս համայնքի ընտրողների հետ։

Ծրագրի նպատակն է խոսել ժողովրդավարական արժեքների, դրանց գործնական կիրառելիության և օգուտների մասին, ինչպես նաև ներկայացնել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում։ Քննարկման նպատակներից է նաև քաղաքացիներին գիտակից և արժեքահեն ընտրության նախապատրաստելը՝ զերծ ցանկացած տեսակի ճնշումներից կամ ազդեցություններից։

Քննարկման բանախոսներն էին կոնֆլիկտաբան, «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը և վրացի հասարակական-քաղաքական գործիչ Մարիկա Միկիաշվիլին։

Արսեն Խառատյանը նախ անդրադարձավ ընտրություններին մասնակցելու կարևորությանը։ Նա նշեց, որ ընտրություններին մասնակցելը կարևոր է, որովհետև դա այն հիմնական ձևն է, որով քաղաքացիները մասնակցում են պետության կառավարմանը։ Ընտրությունները ժողովրդավարության կարևորագույն հիմքերից մեկն են․ դրանց միջոցով մարդիկ կարողանում են խաղաղ ճանապարհով ձևավորել կամ փոխել իշխանությունը։ Ի վերջո, ընտրությունների արդյունքներն ուղղակիորեն ազդում են ընտրողի կյանքի բոլոր ոլորտների վրա՝ անվտանգությունից մինչև սոցիալական հարցեր։

Նրա խոսքով՝ ընտրախախտումների դեպքերը վերջին տարիներին զգալիորեն նվազել են։ Նախկինում կիրառվող մեթոդները՝ մահացած անձանց տվյալների օգտագործումը, քվեատուփերի լցոնումը և այլ սխեմաներ, այսօր գործնականում չեն հանդիպում։ Նա հավելեց նաև, որ թեև ընտրական գործընթացները բարելավվել են, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը՝ դրանք էլ ավելի ազատ ու թափանցիկ դարձնելու համար։

Մարիկա Միկիաշվիլին նշեց, որ զբաղվում է վրացական ընդդիմության և քաղաքական ուժերի միջազգային հարաբերություններով։ «Հավանաբար տեղյակ եք, որ Վրաստանում 2024 թվականի հոկտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և միջազգային հանրությունը դրանք ժողովրդավարական չի համարում։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ներկայացրեց զեկույց՝ կապված Վրաստանում ժողովրդավարական և հումանիտար վիճակի հետ, որտեղ նշվում էր, որ իրավիճակը մտահոգիչ է», — ասաց նա։

Ըստ Միկիաշվիլու՝ մոտ 10–15 տարի առաջ շատերը հիացմունքով էին հետևում Վրաստանում ընթացող գործընթացներին, և երկիրը դիտվում էր որպես տարածաշրջանում դրական փոփոխությունների կենտրոն։ «2012 թվականին Վրաստանում առաջին անգամ իշխանությունը փոխվեց ընտրությունների միջոցով։ Դա մեծ ձեռքբերում էր, և շատերը կարծում էին, որ երկիրը այլևս չի շեղվի ժողովրդավարական ճանապարհից։ Սակայն այդ վստահությունը որոշ չափով պատրանք էր, ինչի հետևանքով բաց թողնվեց կարևոր գործընթացների հանդեպ վերահսկողությունը, և երբ խնդիրները դարձան ակնհայտ, չափազանց ուշ էր», — նշեց նա։

Միկիաշվիլին նաև ընդգծեց, որ նախընտրական շրջանում հաճախ կիրառվում են տեղեկատվական մանիպուլյացիաներ։ «Վրաստանում երկար ժամանակ տարածվում էր այն թեզը, թե ժողովրդավարությունը հավասարազոր է պատերազմին։ Այսինքն՝ ներկայացվում էր ընտրություն՝ կամ կայունություն և համագործակցություն Ռուսաստանի հետ, կամ ժողովրդավարություն և պատերազմ։ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո ևս այս խոսույթը ակտիվորեն օգտագործվեց», — ասաց նա՝ հորդորելով ընտրողներին չտրվել նմանատիպ մանիպուլյացիաներին և որոշումներ կայացնել փաստերի հիման վրա։

Մասիսում տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնք ներկայացրին իրենց խնդիրները։ Քննարկվեցին արցախցիների ընտրական իրավունքներին առնչվող հարցրեր։ Ընդգծվեց, որ անթույլատրելի է տեղահանված անձանց խնդիրների շահարկումը՝ քաղաքական շահ ստանալու նպատակով։

Անդրադառնալով նախընտրական գործընթացներին՝ ծրագրի համակարգող Մարիամ Հովեյանը նշեց, որ չափազանց կարևոր է իմանալ, թե կուսակցություններն ինչպես են ֆինանսավորվում և արդյոք նրանց ֆինանսական հոսքերը կապված են այլ երկրների կամ խոշոր կապիտալի սեփականատերերի հետ։ Նա ընտրողներին խորհուրդ տվեց ուսումնասիրել քաղաքական ուժերի ֆինանսավորման մասին զեկույցները և լրագրողների հետաքննական նյութերը և միայն դրանից հետո ձևավորել սեփական դատողությունները՝ նախքան քվեարկությանը մասնակցելը։ 

Նախընտրական շրջանում կարող են տարածվել նաև կեղծ լուրեր, ուստի կարևոր է լինել զգոն։ «Մի քանի ամիս առաջ տարածվեց տեղեկություն, թե իբր Վրաստան են ներմուծվել հազարավոր հայկական անձնագրեր, որոնք պետք է օգտագործվեին ընտրակեղծիքների համար։ Սակայն հետագայում պարզվեց, որ այդ տեղեկությունը կեղծ է։ Նման լուրերի նպատակն է նվազեցնել վստահությունը ընտրությունների նկատմամբ», — նշեց Հովեյանը՝ ընդգծելով, որ կարևոր է չկորցնել հավատը ընտրական գործընթացների նկատմամբ և անպայման մասնակցել ընտրություններին։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում «Ալիք Մեդիա»-ն շարունակելու է իր մարզային այցելությունները, որոնց մասին կարելի է տեղեկանալ՝ հետևելով հրապարակումներին։

 

 

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դատարկված գյուղի ոսկու տենդը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Ահնիձոր. Մաթեւոսյանի տունը

  • 4

    Կրակել են Կարմիր գրքում գրանցված արջի վրա

  • 5

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն