• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ազգը քաղաքական է, ժողովուրդը՝ կրավորական

Տիգրան Պասկեւիչյան 18:30 | 30.11.2023
Տիգրան Պասկեւիչյան 18:30 | 30.11.2023
մեջբերում Տիգրան Պասկեւիչյանից

Երբ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ, հայ ժողովուրդն ազգ դառնալու պատեհություն ունեցավ։

Հիմա ընդունված է ազգից առաջ դնել «քաղաքական» մակդիրը՝ շեշտելու համար, որ ազգը, ի տարբերություն ժողովրդի, ոչ թե սոսկ էթնիկ հավաքականություն է, այլ քաղաքական նպատակներ եւ դրանք իրագործելու կամք ունեցող հանրություն։

Այդ նպատակները ձեւակերպելու եւ իրագործման կամքը ձեւավորելու համար վերնախավը (քաղաքական կուսակցություններ, մտածող մարդիկ) պետք է ազատվեր կայսրությունների հպատակ ժողովրդին հատուկ պասիվ դիմակայության վարքագծից ու դառնար նախաձեռնող։

Առաջին հանրապետությունում այդպես չեղավ։ Գուցե՝ օբյեկտիվորեն։

Հայաստանը խորհրդայնացվեց, եւ ժողովուրդը, որը չէր հասցրել ազգ դառնալ, մտավ նախ Անդրֆեդերացիայի, ապա նաեւ Խորհրդային Միության կազմի մեջ։ Եվ հիմա, երբ նայում ես Խորհրդային Հայաստանի 70-ամյա պատմությանը, պարզ երեւում է, որ ժողովրդորեն ապրելն անհամեմատ հեշտ էր, քան ազգ լինելը։

Սահմանները քո փոխարեն գծել են, պետական հաստատությունները քո փոխարեն ստեղծել են, հացի, կրթության, առողջության, հանգստի հարցերը քո փոխարեն լավ կամ վատ լուծում են։ Մնում է միայն ապրել եւ արարել, ինչը պատմական իներցիայով հայերս կարողանում ենք անել անհարազատ միջավայրերում։

Բայց ապրելու համար անցյալն ու ներկան բավարար չեն, ապագա է պետք։ Եթե Խորհրդային Միությունն ինքը ապագա ունենար, գուցե շարունակեինք ժողովրդորեն ապրել։ Չուներ։

1988-ի փետրվարին Օպերայի (այժմ՝ Ազատության) հրապարակում հավաքված 100-հազարավոր մարդիկ ենթագիտակցորեն ապագա էին պահանջում՝ չզգալով հավանաբար, որ առաջադրված խնդիրը՝ արդարության հաստատումը, սահուն կերպով քաղաքականացվում է։

Այսպես մենք կրկին ազգ դարձանք։ Ու կասկածները, թե անկախությունը եկավ, ինչպես ձյունն է հանկարծ գալիս, անհիմն են։ Մի ժողովուրդ՝ առանց ապագայի տեսլականի, չէր կարող 99 տոկոսով քվեարկել հանուն անկախության, ինչ է թե «մեկ ա, սովետը փլվում ա»։

Այսպես մտածելով՝ մարդիկ պարզապես ընտրատեղամասեր չէին գնա, չէին մասնակցի քվեարկությանը, իսկ գնալու եւ առանց հավատի քվեարկելու դեպքում չէինք ունենա այն հաջողությունները, որոնք գրանցվեցին անկախության հանրաքվեին հաջորդող 6-7 տարիներին։

Նույն տարիների ահռելի դժվարությունները, որոնք գրեթե ամբողջությամբ օբյեկտիվ էին, պատճառ դարձան ժողովրդին ազգազերծելու, հետո նաեւ, ցավոք, զանգվածի վերածելու։

Միշտ մտածել եմ՝ ի՞նչ կլիներ, եթե 1998-ի արտահերթ ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրեր ՀԿԿ կենտկոմի երկարամյա (1974-1988) առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։ ՀՀՇ-ի եւ նախկին իշխանության գործընկեր Ռոբերտ Քոչարյանն ումի՞ց պետք է այդքան ուժ ստանար, որ հիմնովին մերժեր ազգորեն ապրած հանրության ձեռքբերումները։

Դեմիրճյանի հայտնությունը նվեր էր Քոչարյանին։ Նախկին առաջին քարտուղարը շռնդալից քարոզարշավով ազգից ժողովուրդ վերակերտեց, իսկ Քոչարյանն այդ ժողովրդին հեշտությամբ դարձրեց զանգված՝ զրկելով սեփական հաջողություններն ու ձեռքբերումները վայելելու հաճույքից։

2007-2008 թվականներին առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի սկսած շարժումն ազգի վերակերտման նպատակ ուներ, բայց կասեցվեց բիրտ ուժով, եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիներին շարունակեցինք ապրել զանգվածի բնազդներով, որոնցից ամենահզորն անզիջում ռազմահայրենասիրությունն էր։

Անկեղծորեն պետք է խոստովանել, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը եւ ընկերներն այդ զանգվածին կրկին ժողովուրդ դարձրին։ Քանի որ գերխնդիրը ժողովրդավարությունն էր, ուրեմն նախ պետք էր ունենալ ժողովուրդ կամ ժողովրդորեն ապրող հանրություն։

Ազգի մասին խոսք չկար։ Ազգ կերտելու համար պետք էր առաջ բերել քաղաքական նպատակներ։ Դրանց շարքում առաջինը Արցախի հարցի կարգավորումն էր, որի արծարծումը, քանզի չէր նպաստելու նոր իշխանության հեղինակության ամրապնդմանը, օրակարգից դուրս դրվեց։

Հիմա փաշինյանական ժողովրդավարությամբ հիացողները չեն հասկանում (կամ լավ էլ հասկանում են), որ ապրում են ավազի վրա կառուցված ստվարաթղթե տնակում։ Ավազը կսորա, քամին կփչի, ու քաղաքական բովանդակությունից զուրկ այս կառույցը կդառնա չքաղաքականության հուշարձան։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նեթանյահուն հանձնարարել է հրավիրել Իսպանիայի դեսպանին
հաջորդը
Եվրոպական ներդրումային բանկը կաջակցի արցախցիներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն