• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գրադարանը կորցրած գրադարանավարի տոնը

Անուշ Թրվանց 20:45 | 07.10.2021
Անուշ Թրվանց 20:45 | 07.10.2021
Shushi Library

2004 թվականից կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես գրադարանավարի օր: Տոնը վերջին տարիներին նշում էին նաեւ Արցախի մի շարք գրադարաններում, այդ թվում՝ Շուշիի կենտրոնական գրադարանում:

Գրադարանի տնօրեն Ժասմեն Գաբրիելյանն այսօր Գրադարանավարի օրը դիմավորել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղում, որտեղ ապրում է Շուշիի նույն գրադարանում մատենագետ աշխատած քրոջ՝ արցախցի արձակագիր Ժուլյանա Գաբրիելյանի հետ:

Նրանց ոչ ոք չի հիշել՝ ո՛չ հայաստանյան գործընկերները, ո՛չ Արցախի որեւէ կառույց: «Ընդհանրապես, այս մեկ տարվա մեջ ոչ ոք մեզանով չի հետաքրքրվել, չգիտեն՝ կա՞նք, չկա՞նք»,- «Ալիք Մեդիա»-ին ասում է Ժասմեն Գաբրիելյանը:

Shushi library
Շուշիի ամենաաշխույժ կառույցներից մեկի տնօրենը մեկ տարի առաջ չէր կարող պատկերացնել, որ կյանքն այդպես գլխիվայր կարող է շրջվել, եւ իր համար աշխարհի կենտրոն եղած Շուշիից կարող է հայտնվել անծանոթ մի վայրում՝ ձեռքին մի տոպրակ, պայուսակում՝ սիրելի գրադարանից միայն բանալիները։

Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշիի կենտրոնական գրադարանը քաղաքի գեղեցիկ շենքերից էր, բացվել էր Շուշիի գրավումից հետո, 2010-ին հիմնանորոգվել եւ կահավորվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ, ծրագիրն արժեցել էր շուրջ 83 միլիոն դրամ:

Shushi Library
Մինչեւ վերջին օրը գրադարանը տարբեր տեղերից գիրք եւ թերթ էր ստանում: Տարիների ընթացքում խնամքով հավաքված եւ կանոնակարգված ողջ հավաքածուն՝ 20 հազար կտոր, մնացել է Շուշիում: Շուշիի չորս թանգարաններից երեքի՝ կերպարվեստի, երկրաբանության եւ պատմության թանգարաններում պահվող մշակութային արժեքները նույնպես մնացել են այնտեղ: Թե՛ գրքերը, թե՛ թանգարանների նմուշները հանելու ուղղությամբ աշխատակիցները չեն մտածել, ինչպես ասում է Ժասմեն Գաբրիելյանը, դուրս են եկել՝ վերադառնալու հույսով:

Գրադարանն ունեցել է 12 հազար ընթերցող, որոնք ոչ միայն Շուշիից էին: Մոտակա բնակավայրերից մարդիկ հատուկ Շուշի էին գնում՝ գրադարանից գիրք վերցնելու: «Շուշին մի տեսակ կենտրոն էր ընթերցասերների համար, մայրաքաղաք չէր, բայց շատերը հենց Շուշի էին գալիս՝ թանգարան, գրադարան մտնելու, իսկ զբոսաշրջիկների մասին էլ չեմ ասում… Իր պատմությունն էր նաեւ յուրահատուկ, որ մարդկանց Շուշի էր բերում: Որ գրադարան էին գալիս, ասում էին՝ ոնց որ այլ աշխարհ մտնենք: Մեր գրադարանի չորս կողմը՝ ներսը, դուրսը, ծաղկանոց էր, կանաչ ու գրավիչ միջավայր էինք ստեղծել»,- պատմում է Ժասմենը:

Շուշիի գրադարանը կոչվում էր արցախցի արձակագիր Մովսես Յախշունցի անունով, վերջին տարիներին նաեւ Յախշունցի անձնական գրադարանն էր (1000 կտորից ավելի գիրք) նվիրաբերվել գրադարանին: Բակում Յախշունցի կիսանդրին էր:

Գրադարանի ինը աշխատողներն այսօր տարբեր վայրերում են, առանց աշխատանքի եւ բնակարանի, շատերը կորցրել են իրենց հարազատներին: Աշխատավարձի չափով փոխհատուցում են ստանում, մինչեւ տարեվերջ ստանալու են, սակայն Ժասմեն Գաբրիելյանն ասում է, որ դա ոչնչով չի մխիթարում ծանր վիշտ տարած, ամեն ինչ կորցրած եւ այդքանից հետո էլ անտարբերության մատնված մարդկանց:

Zhasmen Gabrielyan«Շուշեցիների մի մասը Ստեփանակերտում է, մի մասը՝ այստեղ, շատերից տեղեկություններ չունենք: Մենք ընդհանրապես չգիտենք՝ ինչ կարգավիճակ ունենք: Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը ձեռքներիս՝ հայաստանցի չենք, ընտրություններին չկարողացանք մասնակցել: Չգիտենք՝ Արցախ գնանք, ի՞նչ պիտի անենք, անորոշության կա, Արցախ գնալու առումով դեռ ապահովություն չեմ զգում»,- պատմում է Շուշիի միակ քաղաքային գրադարանի երկարամյա տնօրենը:

Ամբողջ կյանքում աշխատել է: Մինչեւ 1992 թվականը ծննդավայր Մարտակերտի գրադարանում էր աշխատում, առաջին պատերազմի պատճառով տեղափոխվել է Երեւան, հույսով, որ հետ կգնա: Եղբայրը ծառայում էր Շուշիում, վերադարձել են Արցախ, բայց՝ Շուշի: «Չէի ուզում Մարտակերտը ավերակների մեջ տեսնել, ասացի՝ Շուշիում մի քիչ մնամ,  մնացի, հարմարվեցի ու շատ սիրեցի»:

1993-ից աշխատանքի է անցել նորաբաց գրադարանում որպես սովորական գրադարանավար, տարիներ հետո, նվիրված աշխատանքը տեսնելով, նշանակել են տնօրեն: Անկեղծ ասում է՝ զարմացել է: «Շուշեցի չեմ, ծանոթ-բարեկամ չունեի, ամուսնացած չեմ, ընտանիք չունեմ, բայց երեւի աշխատանքս գնահատեցին: Իսկապես կյանք եմ դրել այդ գրադարանում»:

Գրադարանն այն շենքում էր, որն ադրբեջանական իշխանության ժամանակ նույնպես գրադարան է եղել, գրադարանի համար նախագծված շենք էր, բայց շատ վատ վիճակում: «Հիմնանորոգումից հետո մենք մեր փոքրիկ դրախտն էինք սարքել Շուշիում,  արդեն տեղով դրախտ էր: Այդպիսի գեղեցիկ քաղաք չկա: Ես զարմանում եմ՝ Շուշիի մասին ինչեր են խոսում: Շուշին մակետ-քաղաք էր, շատ մաքուր, աղբ չէիր գտնի: Ես որ այստեղ եկա եւ Երեւանում, Աբովյանում աղբ տեսա, շատ էի զարմացել»:

Ժասմեն Գաբրիելյանն ասում է, որ դժվարությամբ է նայել այն տեսանյութերը, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցիները փշրում գրադարանի ներսում ամեն ինչ: «Պատերին անբարո արտահայտություններ են գրել: Չգիտեմ՝ գրքերը ի՞նչ կանեն, բայց շենքը բարեկարգ ու նորոգված է, երեւի չեն քանդի, կպահեն: Մեր տունն, օրինակ, քանդել են, քանի որ հին հայկական թաղամասում էր»:

Երկու անգամ տունը կորցրած 55-ամյա Ժասմեն Գաբրիելյանը Հայաստանի մի անկյունում երազում է խաղաղության մասին: «Այսօր էլ խաղաղություն չկա, չեմ զգում: Չեմ վստահում իշխանություններին, քաղաքականությունից հեռու եմ եղել, բայց այն, ինչ տեսնում եմ, վստահություն չի ներշնչում: Բայց ես չեմ կասկածում՝ Շուշին մի օր նորից հայկական է լինելու»,- կրկին հուզվում է գրադարանային գործի արցախցի նվիրյալը, որ նախորդ տարիներին այս օրը միայն պարգեւներ եւ շնորհավորանքներ էր ստանում։

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անպոչ գդալը
հաջորդը
Ուկրաինայում «Բայրաքթար»-ներ կարտադրվեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն