• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
ՆերքինՔաղաքականություն

Երկու դարերի պատերազմ

aliq 12:00 | 08.02.2021
aliq 12:00 | 08.02.2021

Լեհական Krytyka Polityczna պարբերականի աշխատակից Ստասյա Բուձիշը զրույցել է լրագրող, «Ողջույն Նովոռոսիայից», «Պատերազմ, որը փոխեց մեզ», «Խալիֆայությունից հետո- նոր պատերազմ Սիրիայում» գրքերի հեղինակ, Պավել Պիենյաժեկի (Paweł Pieniążek) հետ։ Հարցազրույցը ներկայացվում է մասնակի կրճատումներով։

Պավել Պիենյաժեկ — Հայաստան հասնելը շատ ավելի հեշտ էր, քանի որ այն ավելի բաց երկիր է: Նաեւ պետք է նշել, որ ես ամեն դեպքում գնալու էի հակամարտության այն կողմը, որը պաշտպանվում եւ տարածք է կորցնում: Ես ելնում եմ այն ​​սկզբունքից, որ իրավիճակն այս տեսանկյունից ավելի լավ է երեւում: Ավելին՝ այս հակամարտության դեպքում շատ դժվար էր աշխատել երկու կողմերի հետ: Եթե, օրինակ, 2014-15 թվականներին Ուկրաինայում հնարավոր էր տեղաշարժվել գրեթե առանց խոչընդոտների, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում դա գործնականում անհնար էր:

Իհարկե, միշտ ավելի լավ է, որ կարողանանք նկարագրել հակամարտության երկու կողմերին էլ, քանի որ միշտ ավելի հետաքրքիր է ներկայացնել իրականության ավելի լայն պատկերը: Ես չկարողացա հասնել մյուս կողմը, բայց փորձել եմ հնարավորինս օբյեկտիվ եւ անկողմնակալ պատմել այս հակամարտության մասին:

Ադրբեջանական զարգացումներն [հրապարակումներում] իսկապես բացակայում են։ Կարծում եմ ՝ ամենակարեւորը տեղում լինելն է: Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում հիմարություն կլիներ զանգահարել Բաքու որեւէ փորձագետի եւ մեկնաբանություն խնդրել: Եթե ​​ես գրեի վերլուծական նյութ քաղաքական թեմայի շուրջ, գուցե դա անեի, բայց ռեպորտաժը պատմություն է մարդու մասին, այնպես որ հեղինակը պետք է ավելի մոտ լինի մարդկանց, այլ ոչ թե քաղաքականությանը: Եթե ​​Ադրբեջանը չխոչընդոտեր լրագրողների մուտքը, ես այնտեղ էլ կգնայի:

Ստասիա Բուձիշ — Ես դեռ չեմ լսել այն մասին, որ ռուսները լքեն իրենց գրաված որեւէ տարածք:

Պավել Պիենյաժեկ — Ճիշտ է: Նրանք, անշուշտ, տարածքը կվերածեն ռազմականացված գոտու: Տեղի բնակիչները կորցրել են այն զգացումը, որ այդ հողերը մնացել են իրենց ձեռքում, քանի որ այնտեղ եկել է երրորդ պետություն, թեեւ Ռուսաստանը միշտ էլ ներկա է եղել այս հակամարտությունում:

Ստասիա Բուձիշ — Ձեր զեկույցներից մեկում դուք գրում եք, որ հակամարտության նոր փուլը վերածվել էր երկու տարբեր հարյուրամյակների բախման:

Պավել Պիենյաժեկ — Ավելի ճիշտ՝ դրանք խառնելուն: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը նախատեսում էին պատերազմ վարել 20-րդ դարում, մինչդեռ Ադրբեջանը 21-ի պատերազմով եկավ: Նա վաղուց էր զբաղվում իր բանակի արդիականացմամբ: Հայերը կարծես հավատում էին, որ եթե կարողացան հաղթել 1990-ականներին, ապա իրենց կհաջողվի նույնն անել հիմա:

Ես հաճախ եմ լսել հայտարարություններ, որ եթե դա «իրական» պատերազմ լիներ, այսինքն՝ հրացաններով պատերազմ, ապա հայերը կհասնեին Բաքու: Տեխնոլոգիաները, սակայն, փոխվել են, պարզ էր, որ Երեւանն անակնկալի եկավ: Զինվորականներն ինձ ասացին, թե հարձակման չէին սպասում: Մոբիլիզացիան իրականում եղավ միայն այն ժամանակ, երբ սկսվեց պատերազմը: Այդ ամենն ինձ զարմացրեց: Այնուամենայնիվ, անակնկալի բերելու գործոնն աշխատեց, ուստի դժվար էր հետ մղել առաջին հարվածը: Ադրբեջանը ճեղքեց շփման գիծը հարավում ՝ Իրանի հետ սահմանի մոտ, այնուհետեւ նրա համար ավելի հեշտ էր մանեւրելը, չնայած լեռնային տարածքում մարտեր մղելն ընդհանուր առմամբ դժվար է:

Ստասիա Բուձիշ — 1994-ին Շուշին դարձավ Հայաստանի հաղթանակի եւ Ադրբեջանի համար ցավալի պարտության խորհրդանիշ: Ի՞նչ տրամադրություններ էին տիրում հայերի շրջանում, երբ քաղաքն ընկավ 2020 թվականին:

Պավել Պիենյաժեկ — Պաշտոնական քարոզչությունը Հայաստանում հաղորդում էր, որ մարտերը շարունակվում են, ամեն ինչ լավ է ընթանում, իրավիճակը վերահսկելի է: Այսպես շարունակվեց երկու օր, եւ միայն այդ ժամանակ լուր եկավ, որ ադրբեջանցիները գրավել են քաղաքը: Լրատվամիջոցները տեղեկատվությունն այնպես էին ներկայացնում, որ մարդիկ իրական պատկերը չունենային: Մարդիկ համոզված էին, որ Հայաստանը հաղթում է պատերազմում, ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան է կորցնում, բայց դեռ այնքան էլ սարսափելի չէ: Երբ պարզվեց, որ նոր համաձայնագրով Հայաստանը կորցնում է վերահսկողությունը տարածքի մեծ մասի վրա, իսկ մնացած մասում հայտնվելու են ռուսական խաղաղապահ ուժեր, մարդիկ շատ զարմացան: Նույնիսկ Ստեփանակերտի բնակիչները, որտեղից երեւում է Շուշին, չէին հավատում, որ քաղաքը կհանձնվի, չնայած վերջին օրերի մարտերը սարսափելի էին:

Շուշիի գրավումից հետո Ադրբեջանի համար դժվար չէր Ստեփանակերտը գրավել, ուստի իրավիճակից դուրս գալու միակ ելքը պայմանագրի կնքումն էր: Կարելի է, իհարկե, հարց տալ, թե Շուշին կմնա՞ր Հայաստանի վերահսկողության տակ, եթե այն ավելի վաղ ստորագրվեր, բայց այդ հարցին պատասխանել հնարավոր չէ:

Ստասիա Բուձիշ — Ստորագրված համաձայնագիրը երերուն է թվում, սա, հավանաբար, հակամարտության ավարտը չէ:

Պավել Պիենյաժեկ — Հայերն ասում են, որ ադրբեջանցիները 30 տարի սպասել են, ինչը նշանակում է, որ իրենք նույնպես կսպասեն, իսկ հետո կվերականգնեն իրենց տարածքը: Նույնիսկ եթե իրավիճակն այժմ որոշ չափով հանդարտվի, սա ամեն դեպքում վերջը չէ՝ մի կողմից հաղթանակի, մյուս կողմից՝ պարտության պատճառով:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պետական պարտքն աճել է 8.84%-ով
հաջորդը
Պուտինից հետո՝ թեկուզ Պուտին

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Վերացնե՞լ պատժամիջոցները, թե՞ հրաժարվել համաձայնագրից

    20:08 | 10.04.2021
  • ԱՄՆ-ՆԱՏՕ շփումներ

    19:38 | 10.04.2021
  • Ամենախոշոր տուգանքը Չինաստանի պատմության մեջ

    19:11 | 10.04.2021
  • Կվերացվեն համաձայնագրին հակասող պատժամիջոցները

    18:51 | 10.04.2021
  • Առաջին արաբ կին տիեզերագնացը

    18:19 | 10.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 4

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Փետրվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա