• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կհաշտվե՞ն արդյոք Հայաստանն ու Թուրքիան

aliq 13:10 | 08.02.2021
aliq 13:10 | 08.02.2021
Aslı Aydıntaşbaş

Ամերիկյան The Washington Post պարբերականում նշանավոր թուրք վերլուծաբան Ասլի Այդինտասբասը մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքն՝ ըստ որի Անկարան «պատրաստ է կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները»:

Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիան նախորդ տարի օգնել է իր տարածաշրջանային դաշնակից Ադրբեջանին՝ հաղթել կարճատեւ ու արյունահեղ պատերազմում,- ընդգծել է հոդվածագիրը:

«Հիմա ասում են, թե կարող են վերականգնել հարաբերություններն իրենց պատմական հակառակորդի հետ եւ նույնիսկ բացել սահմանային անցումը», – գրել է վերլուծաբանը։ «Մեզ համար խնդիրը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների բռնազավթումն էր: Հիմա այդ խնդիրը լուծված է: Եթե Հայաստանը գնա [հաշտեցման] այդ քայլին, մենք պատրաստ ենք»:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, գրում է Այդինտասբասը, Էրդողանի ժեստը կլիներ Վաշինգտոնին: Ջո Բայդենն ավտորիտար առաջնորդների հանդեպ թուլություն ունեցող Դոնալդ Թրամփը չէ, որ Թուրքիայի՝ ամերիկյան շահերին հակասող գործողությունների վրա աչք փակի:

Ռուսական հակաօդային պաշտպանության С-400 համակարգի ձեռքբերումը, մարդու իրավունքների մշտական խատումները Թուրքիային բարդ գործընկեր են դարձնում Արեւմուտքի համար, սակայն Էրդողանը պատրաստ է կարկատել ԱՄՆ հետ իր հարաբերություններում գոյացած անցքերը:

Վերլուծաբանի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունները թեեւ ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չեն, այդուհանդերձ ցանկալի է, որ Ջո Բայդենի վարչակազմն ամեն կերպ օժանդակի Էրդողանի նման նախաձեռնություններին:

Իհարկե, դրանք նոր չեն. 2009-ին Թուրքիան, ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի միջնորդությամբ, ինչպես այն ժամանակ էր թվում, պատմական համաձայնագրեր ստորագրեց, որոնք պիտի նպաստեին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու ընդհանուր սահմանների բացմանը։ Սակայն այն ժամանակ գործին միջամտեց Ադրբեջանը, եւ Էրդողանը հրաժարվեց այդ ծրագրերից: Այդինտասբասի կարծիքով՝ այս անգամ Բաքուն խոչընդոտ չի լինի:

«Թուրք պաշտոնատար անձինք ընդգծում են, որ զրուցել են Իլհամ Ալիեւի հետ եւ ստացել նրա համաձայնությունը, բայց արդյո՞ք հաշտեցման կգնա Հայաստանը»,- եզրափակում է հոդվածագիրը:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իտալիան Ադրբեջանին չի հրավիրել
հաջորդը
Էներգիայի վերականգնվող աղբյուրներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն