• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Անուշ Առաքելյան 13:00 | 10.02.2021
Անուշ Առաքելյան 13:00 | 10.02.2021

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, որն առավել հայտնի է «Զինվորի տուն» անունով, շուտով կբացվի պրոթեզավորման հայ-նիդերլանդական ժամանակակից լաբորատորիա: Ըստ գլխավոր վերականգնող բժշկի՝ այն թույլ կտա ապահովել գերժամանակակից պրոթեզավորում, կկանխի հետագա բարդացումները:

Այս նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1,5 միլիոն դոլար է տրամադրել։ Առաջին փուլում կենտրոնը կստանա 100 պրոթեզ:

Գլխավոր վերականգնող բժիշկը՝ Լուսինե Պողոսյանն ասում է. «Շատ կարեւոր է, որ պրոթեզավորումը համընկնի վերականգնողական բուժման փուլի հետ, այսինքն՝ լինի նախապատրաստում պրոթեզավորման համար։ Պետք է համատեղել բժշկի, թերապիստի եւ պրոթեզավորող ինժեների աշխատանքները, նաեւ հետպրոթեզավորման փուլում»:

Կենտրոնում ստացիոնար եւ ամբուլատոր պայմաններում այսօր շուրջ 300 զինվոր է բուժվում: Նրանք օգտվում են նաեւ արտագնա բժշկական օգնության ծառայությունից, այսինքն՝ վերականգնող մասնագետներն աշխատում են ծանր վիրավորների հետ տարբեր հիվանդանոցների նյարդավիրաբուժական ու վերակենդանացման բաժանմունքներում:

«Մեզ մոտ հիմնականում այն զինվորներն են, որոնք կարիք ունեն հսկման եւ հետագա վերականգնողական բուժման։ Ֆունկցիոնալ բարելավման, մնացորդային երեւույթների շտկման համար տարին մեկ-երկու անգամ նրանք վերականգնողական բուժում պետք է ստանան»,- նշում է Լուսինե Պողոսյանը:

Այս պատերազմն էապես տարբերվում էր տեխնոլոգիաներով եւ ծավալներով, ինչի պատճառով ծանր վիրավորների թիվն անհաշվելի է, բուժումն ու վերականգնողական ընթացքն էլ՝ երկարատեւ: «Բեկորներն առաջացրել են պոլիտրավմաներ, գերակշռում են նյարդանոթային խրձի վնասվածքները, փափուկ հյուսվածքների, կան նաեւ ողնուղեղի, գլխուղեղի վնասվածքներ, որոնք պահանջում են լուրջ նեյրովերականգնողական բուժում: Սրանք են ծանրագույնները»:

Ռազմիկը կամավոր Արցախ է գնացել հոկտեմբերի 13-ին։ Ջաբրայիլում մնացել հազիվ հինգ օր։ Արկերի ու հրթիռների կարկուտից խուսափել չի հաջողվել, բազմաթիվ վնասվածքներ է ստացել, վիրահատությունների հաշիվն էլ արդեն կորցրել է:
«Գորիսում,- Ռազմիկը կրծքավանդակն է ցույց տալիս,- չգիտեմ՝ ինչ են արել, հետո առաջին հիվանդանոցում դեմքիս բեկորներն են հեռացրել, պլաստիկ վիրահատություն են արել, վառված է եղել, նաեւ ականջս պետք է վիրահատեն»:

19-ամյա Աշոտը տանկիստ է, հոկտեմբերի 13-ին է վիրավորվել, թե ինչպես է տանկը խոցվել, չի հիշում, ոտքի ու աչքի բեկորային վնասվածք է ստացել, առջեւում դեռ երկու վիրահատություն կա: «Բուժումս լավ է ընթանում, ծունկս է ջարդվել, ծնկոսկրը, հիմա այստեղ աշխատում ենք, որ ոտքս ծալվի, մկաններս ամրանան, արդեն արդյունք կա, մեկ-մեկ հենակներով քայլում եմ»:

Կինեզոթերապիստների, ժամանակակից սարքավորումների օգնությամբ տղաները նորից քայլել են սովորում, առանց ձեռնափայտի քայլ անելը կամ մատները շարժելը նրանցից մեծ ջանք է պահանջում:

Ոտքի սուր ցավերի մեջ էլ 18-ամյա Վահեն ժպտում է։ Հակառակորդի դիպուկահարի սխալ նշանառության պատճառով ողջ է մնացել: «Մարտունի-2-ում էինք, մեզ տեղափոխեցին Շուշի՝ Քարինտակ, յոթ հոգով բարձրացանք մեր դիրք, դիրքը պահեցինք, բայց ընկանք շրջափակման մեջ։ Երկուսը լավ հետախույզ էին, օգնեցին մեզ հակառակորդին հետ մղելու, իջանք սարից ու գնացինք անտառ: Դիրքավորվեցի, որ մի քանիսին սպանեմ, դիպուկահարը տեսավ ինձ, գլխիս էր պահել, թմբի վրա էի, ձեռքս գցեցի, որ կանգնեմ, խփեց: Այդ պահին միայն տաքություն եմ զգացել, վեր կացա, վազում էի, էլի կրակեց, բայց չկպավ, Աստծո հաջողությունով»:

Ապաքինվելուց հետո Վահեն ուզում է վերադառնալ ծառայության, իսկ ապագայում ծննդավայրում՝ Վարդենիսում, ֆերմա կհիմնի։ Կենտրոնում գործում է «Մեկ պատուհան» ծրագիրը, որը հրավիրված մասնագետների միջոցով հենց տեղում, զինվորներին աջակցում է սեփական գործը սկսելու, նախնական ներդրում անելու հարցերում, մի խոսքով՝ որոշ չափով լուծում նաեւ սոցիալական ներառման խնդիրը:

Գլխավոր վերականգնող բժիշկը վստահեցնում է. «Ամեն ինչ կարվի, որ սկսեն ապրել նորովի, թեկուզ տարբեր»:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

վիրավոր զինվորների վերականգնում
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վերացող ծաղկի տեսակը Երեւանի փողոցներում
հաջորդը
Իրանական ֆիլմն «Օսկար»-ի հավակնորդ

Նման հոդվածներ

Անկախ կյանքի կենտրոններ

12:59 | 18.03.2021

150 մարդ պրոթեզավորման կարիք ունի

14:09 | 24.02.2021

Կանգնակ-սայլակները շատ հարցեր կլուծեն

19:26 | 05.02.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն