• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրք պիոներներ

aliq 14:36 | 11.02.2021
aliq 14:36 | 11.02.2021

«Թուրքիայում իշխող կուսակցությունը երկրի սահմանադրությունն՝ ըստ ժամանակի պահանջների, վերանայելու հայտ է ներկայացրել»,-գրում է թուրքական Türkiye պարբերականը։
Նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մինչեւ 2023 թվականը: Այն օրակարգ է բերել Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դեւլեթ Բահչելին աջակցել է գաղափարին:

Ներկայում հետաքրքրություն են առաջացնում այն ​​հարցերը, թե ինչպե՞ս են ընթանալու նոր սահմանադրության մշակման աշխատանքները, հատկապես ո՞ր հոդվածներն են փոխվելու, եւ արդյո՞ք նախագահական կառավարման համակարգի հետ կապված փոփոխություններ կլինեն։

Թուրքիայի Արդարություն եւ զարգացում կուսակցությունն (ԱԶԿ) ասում է, որ գուցե նոր սահմանադրությամբ վերացվեն նախագահական համակարգի գործառույթների որոշակի անհարթություններ, բայց համակարգը ոչ միայն չի փոխվի, այլեւ մշակման ընթացքում սահմանադրության այդ մասը չի էլ ներկայացվի քննարկման։ Նրանք դա բացատրում են նախագահական համակարգի՝ հատկապես համաճարակի ընթացքում ի հայտ եկած առավելություններով եւ գործառնական արդյունավետությամբ։ Ավելին՝ քայլեր կձեռնարկվեն նախագահական համակարգի ամրապնդման ուղղությամբ. «Հանրապետությունը, ունիտար կառուցվածքը եւ ժողովրդավարությունը կլինեն նոր սահմանադրության երեք հիմնասյունները»:

Միեւնույն ժամանակ, օրակարգում է Սահմանադրությամբ սահմանված պետական ​​ որոշ ինստիտուտների վերակառուցման հարցը: Սահմանադրական դատարանի եւ բարձրագույն դատական ​​մարմինների վերակազմավորմանը զուգահեռ, վերակազմավորվելու են նաեւ այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Ռադիոյի եւ հեռուստատեսության Գերագույն խորհուրդը, Պետական ​​վերահսկողական խորհուրդը եւ Բարձրագույն կրթության խորհուրդը: Փոփոխության կենթարկվեն նաեւ իրավունքին եւ ազատությունների վերաբերվող գլուխները:

Խոսելով սահմանադրության փոփոխությունների մասին եւ հաշվի առնելով նոր աշխարհի ու ժամանակի պահանջները, կուսակցությունների ղեկավարները վստահ են, որ նոր սահմանադրությունը օրինակ կլինի աշխարհի համար:

«Մենք այս առումով պիոներ [առաջամարտիկ] կլինենք: Մշակվում է մի մոտեցում, որը մենք անվանում ենք էլեկտրոնային ժողովրդավարություն: Աշխարհում նման կանոնակարգ չկա: Այս հարցը նույնպես քննարկվելու է: Թուրքիան, ձեւավորելով էլեկտրոնային ժողովրդավարության հիմքերը, կարող է նորարար դեր ունենալ»:

Պատրաստեց Կարինե Դավոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շուրջկալ ընդդեմ հանցավորության եւ հանուն վիզայի
հաջորդը
Ի հեճուկս պատժամիջոցների եւ համավարակի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն