• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենը չեղարկել է

aliq 12:00 | 26.02.2021
aliq 12:00 | 26.02.2021
Joe Biden

Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Դոնալդ Թրամփի հրամանագիրը մի շարք կատեգորիաների օտարերկրացիների համար ԱՄՆ մուտքի սահմանափակումների վերաբերյալ:

2020 թվականի ապրիլին Թրամփն ստորագրել, այնուհետեւ երկարացրել էր հրամանագիր, որով դժվարացել էր «կորոնավիրուսի համավարակի ժամանակ ԱՄՆ աշխատաշուկայի համար ռիսկային ներգաղթյալների» մուտքը երկիր:

«Դա ԱՄՆ շահերից չի բխում: Հակառակը, վնասում է ԱՄՆ-ին, օրինակ՝ խանգարում ԱՄՆ քաղաքացու ընտանիքի անդամներին եւ օրինական մշտական բնակչի կարգավիճակ ունեցողներին ընտանիքի հետ վերամիավորվելուն»,- հայտարարել է Բայդենը:

Նախագահը նշել է, որ սույն հրամանագիրը խանգարում է նաեւ ԱՄՆ տնտեսության ճյուղերին, որոնք չեն կարողանում ներգրավել աշխարհի տաղանդներին: Եվ վերջապես, Թրամփի պատճառով չեն կարողացել երկիր մուտք գործել ամենամյա վիճակախաղով (գրինքարտով) ԱՄՆ-ում կեցության վկայագիր շահածները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կովկասի միջանցքներից՝ Արցախ
հաջորդը
Հայանպաստ բանաձեւեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ջերմուկի Մեղր Դավիթը

  • 2

    Ռուբիոն ստանձնել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) տնօրենի գործառույթները

  • 3

    Լիբանանում շիաները բողոքի ցույցեր են սկսել իրանական ինքնաթիռի...

  • 4

    Պուտինի հետ կհանդիպեմ, երբ խաղաղության ծրագիրը համաձայնեցվի ԱՄՆ-ի...

  • 5

    Ղրղզստանն ու Տաջիկստանը պետական ​​սահմանի վերաբերյալ համաձայնագիր են...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն