• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
ՆերքինՔաղաքականություն

ՀՀ իշխանությունը Գամսախուրդիայի հետքերով

aliq 18:43 | 26.02.2021
aliq 18:43 | 26.02.2021

Պատմությանը նայելով կարելի է ենթադրել, որ ընդամենը 30 տարի առաջ Վրաստանում տեղի ունեցածն՝ այսօր կրկնվում է Հայաստանում, իսկ երկրի ղեկավարը քայլում է Գամսախուրդիայի հետքերով:

Զվիադ Գամսախուրդիան 1991-1992 թվականներին Վրաստանի նախագահն էր՝ առաջին նախագահը, ում երկար տարիներ հարեւան երկրում դավաճան էին համարում:

1991-ի դեկտեմբերին Վրաստանի ընդդիմությունը գրոհեց պետական կառույցներն, այդ թվում՝ Խորհրդարանը, որտեղ գտնվում էր նախագահ Գամսախուրդիան:

Հետաքրքիր է, որ այն ժամանակ կատարվածին «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը տվել է հետեւյալ գնահատականը.

«Հիմա մենք, լիովին վստահ լինելով, կարող ենք ասել, որ պետական հեղաշրջման լուրջ փորձեր չեն եղել: Այդպես պատահեց այն պատճառով, որ Գամսախուրդիան չէր ցանկանում ընդդիմության հետ որեւէ բանակցություն վարել կամ բավարարել նրանց որոշ պահանջներ»:

Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում շուրջ երկու շաբաթ ակտիվ ռազմական գործողություններ էին, որոնցում ներգրավված էին հրետանային կայաններ, զրահամեքենաներ, տանկեր: 1992-ի հունվարի 6-ին Գամսախուրդիան եւ նրա համախոհները լքեցին Կառավարության տան ապաստարանը եւ հեռացան երկրից:

Նախագահն ընտանիքով մեկնեց Ադրբեջան, սակայն այդ երկրի իշխանությունները նրանց ապաստան չտրամադրեցին: Ադրբեջանից անցան Հայաստան՝ Իջեւան: Կարճ ժամանակ Հայաստանում մնալուց հետո օդային ճանապարհով տեղափոխվեցին Չեչնիա, որտեղ էլ Զվիադ Կոնստանտինովիչը կնքեց իր մահկանացուն:

Հեղաշրջումից հետո՝ Հայաստանում գտնված ժամանակ, առաջին եւ միակ հարցազրույցը նա տվել է «Արմենպրեսի» թղթակից Լեւոն Ազրոյանին: Գամսախուրդիայի պատասխանները, թվում է բառացի կրկնությունն են այսօրվա մեր տեսածի ու լսածի։

Հատված հարցազրույցից.

-Պարոն Զվիադ, օտար երկրների ղեկավարներին վերջին դիմումների մեջ հաստատում եք, որ չեք պատրաստվում հրաժարական տալ: Ի՞նչ հույսեր եք կապում այդ հայտարարությունների հետ։

Ժողովրդի կողմից ընտրված նախագահը չպետք է հրաժարական տա մարդկանց որոշակի խմբերի պահանջով, այդ թվում՝ բավականին կասկածելի հեղինակություն ունեցողների: Ես հրաժարական կտամ միայն ինձ ընտրողների խնդրանքից հետո: Ես չեմ պատրաստվում լքել քաղաքական ասպարեզը, երբ դա պահանջում են իմ հակառակորդները:

-Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր կյանքը, երբ այլեւս նախագահ չեք:

Ես չեմ կարող նախագահ չլինել: Մարդիկ աջակցում են ինձ: Մարդիկ չեն ուզում, որ ես հրաժարական տամ: Չնայած «պուտչիստները» [խռովարարները] հայտարարել են իմ տապալման մասին, ես դեռ մնում եմ Վրաստանի Նախագահ: Նրանց հայտարարություններն ինձ համար օրենք չեն: Կրկնում եմ. ես եմ Վրաստանի օրինական նախագահը:

-Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք բացատրում վրացի մտավորականության նման քննադատական ​​վերաբերմունքը ձեր նկատմամբ:

Սա վրացի մտավորականությունը չէ: Սա դրա մի փոքր մասն է, կուսակցական մասը: Սրանք մարդիկ են, ովքեր կոմունիստական ​​շրջանում վայելում էին տարբեր տեսակի բարիքներ, իսկ այսօր զրկված են դրանից:

-Կրակելու հրաման Դուք անձա՞մբ եք տվել:

Գործը հրամանին չհասավ: Ամեն ինչ հանկարծակի սկսվեց: Ես աշխատանքային սենյակներից մեկում էի: Հանկարծ Կառավարության տան ուղղությամբ կրակոցներ արձակվեցին բոլոր կողմերից: Բնականաբար, ի պատասխան, պաշտպանները կրակ բացեցին: Ոչ ոք չսպասեց հրամանի: Եթե ​​նույնիսկ ցանկանայի, չէի հասցնի նման հրաման տալ:

-Եվ վերջին հարցը: Եթե ​​ձեզ հնարավորություն տրվեր կրկին սկսել քաղաքական կարիերան, ապա հասարակական-քաղաքական ո՞ր կազմավորումը կընտրեիք Վրաստանի համար:

Բնականաբար, ժողովրդավարական կազմավորում…։

Հայասատանի իշխանությունները Գամսախուրդիային չկարողացան երկար պահել։ Մի կողմից դա դուր չէր գա Ռուսաստանին, մյուս կողմից Հայաստանի տնտեսության համար կարեւոր ճանապարհն էր անցում հարեւան Վրաստանով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
1990-ին՝ 9000 մարդ, 2010-ին՝ 26
հաջորդը
Անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Ագրեսիվ վարքագիծը չի խրախուսվում

    23:21 | 13.04.2021
  • ԱՄՆ եւ ՌԴ առաջնորդները զրուցել են

    22:14 | 13.04.2021
  • ԱՄՆ պերճախոս լռությունը

    21:08 | 13.04.2021
  • Իրանը չի ընկրկում

    20:14 | 13.04.2021
  • Պահանջի բացակայություն եւ մի շարք պահանջներ

    19:44 | 13.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 4

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Փետրվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա