• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ճեպագծեր՝ սեւից եւ սպիտակից անդին

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 05.03.2021
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 05.03.2021
Meghri
լուս. Արփի Ադամյանի

Իսոն Մեղրու փողոցներով կովը տանում է դաշտ։ Մեկը հարցնում է.
— Իսո, կով ես պահո՞ւմ։
Պատասխանում է.
— Ա, ինքն ա, էէէէէէ, ինձ պահում։

Սա անեկդոտ չի։ Սա իրականություն է՝ Մեղրու իրականություն։

Տարիներ առաջ գրել եմ փոքր քաղաքների մեծ առավելության մասին։ Հիմնական իմաստը սա էր. փոքր քաղաքում ամեն Իսահակ (կրճատ՝ Իսո) անհատ է։ Մեծ քաղաքում դա ընդամենը նրա անունն է։

Ու հիմա, մեկ շաբաթ իմ փոքրիկ հայրենիքում անցկացնելով, ես նորից հայտնաբերում եմ (ասում եմ նորից, որովհետեւ դա վաղուց հայտնաբերված է) փոքր քաղաքի եւս մի առավելություն։ Էստեղ մարդիկ անմիջական են, հարաբերությունները՝ պարզ եւ անսեթեւեթ։ Եթե սիրում են՝ սիրում են, եթե անտարբեր են՝ նույնը, եթե չեն սիրում՝ չեն էլ թաքցնում։

Ու ամենակարեւորը՝ աշխատողը աշխատող է, ծույլը՝ ծույլ, եւ ոչ մեկը չի ձեւացնում ոչ ծուլություն, ոչ աշխատասիրություն։

Եվ վերջին այս օրերին, տեսնելով ու լսելով հիմնականում հողի տված բարիքների հաշվին ապրող մարդկանց զրույցները, հիշում էի 1990-ականների սկիզբը, երբ հողի սեփականաշնորհումից դժգոհ էր բնակչության 90 տոկոսը։

Հիշո՞ւմ եք, ասում էին. «Ոչ թե հողը տվեցին գյուղացուն, այլ գյուղացուն տվեցին հողին»։ Ու մենակ հողի վրա տարիներով աշխատած մարդիկ էին (օրինակ մեղրեցի հայտնի կոլտնտեսականներ Ռաֆիկն ու Գեդեոնը), որ ինձ ասում էին. «Շատ լավ ա… Առաջ նույն գործը անում էինք, բերքը տալիս կոլխոզին, հիմա ամբողջ բերքը մերն է»։ Ռաֆիկը՝ իննսունն անց է, բայց էլի այգի է գնում՝ էտ անում, խոտ հնձում, բերք հավաքում։

Հիմա իմ երկրում մատների վրա կհաշվես նրանց, որ դժգոհ լինեն հող ունենալուց։ Ընդ որում, արդեն ձեւավորվել են նաեւ օժանդակ տնտեսությունները՝ բերքի մշակումից մինչեւ մեծածախ գնում, մինչեւ արդյունաբերական տեսքի վերջնական արտադրանք, օրինակ՝ փաթեթավորված չրեր։
Եվ երբ Իսոյի ասածը պատմում են, կողքից մեկն էլ հիշեցնում է, որ ժամանակին՝ անցյալ դարի 70-ականների վերջին, շրջանի ղեկավար (այսինքն՝ շրջկոմի առաջին քարտուղար, էլի) ենք ունեցել, որը նույնպես կով էր պահում։ Եվ դա արտառոց չէր համարվում։

Մի անգամ Երեւանից եկած բարձրաստիճան հյուրերին մեղրեցի քարտուղարը հրավիրում է տուն հյուրասիրելու։ Հետո, մինչ կինը սեղան պիտի պատրաստեր, հյուրերին առաջարկում է նարդիով զբաղվել, ինքն էլ արագ իջնի… կովը կթի, գա…

Հասկանում եք, որ փողկապավոր կենտկոմականների աչքները թռնում են ճակատներին… Ու հետո, երբ սեղան են նստում, բացատրում է, որ սեղանին դրված ամեն ինչ՝ պանիր, կարագ, մածուն, մեղր, իր սեփական ձեռքերով է պատրաստել… Կարծում եմ, այդ կենտկոմական բարձրաստիճանները մշակութային շոկ են ապրել…

Սա էլ հորինված պատմություն չէ։ Սա եղած բան է։Եվ այս իրական պատմության ամբողջ իմաստը էսօր իմ մեղրեցի ընկերները ամփոփում են մի մտքով.

— Ձեր երեւաններում որ մեկը պետական կամ մասնավոր հիմնարկի գործը կորցնում է, դառնում գործազուրկ, հետո դռնեդուռ է ընկնում, տեսնի ով իրեն գործ կտա։ Մեր գործը էդ հայտնի ռայկոմի քարտուղարից սկսած՝ հողի հետ է։ Որեւէ հիմնարկում աշխատանքը՝ օժանդակ է, երբեմն էլ խանգարող։

Եվ սա էլ կեղծ չի։

Բնական է, որ դուք կհարցնեք. բա էսօր, էսօր… Բա սահմանը, բա ճանապարհը, բա մայրաքաղաքի միտինգները, բա…

Իհարկե, պատերազմը մեր կողքով չի անցել. գերեզմանատանը մի ամբողջ շարք վերջին պատերազմում զոհված տղերքի լույս շիրիմներն են։

Իհարկե, դժվար է 7-8 ժամ ճանապարհ գնալ՝ Մեղրի հասնելու համար, ընդ որում, այո, անսովոր տհաճ է ինչ-որ հատվածներում ադրբեջանական դրոշ ու գրություններ տեսնել։

Իհարկե, քաղաքի միտինգները, իշխանության եւ ընդդիմության ելույթները քննարկվում են՝ չինարիների տակ, տներում ու անգամ այգիներում։

Իհարկե, մեր քաղաքում էլ կան իշխանության կողմնակիցներ, ընդդիմության կողմնակիցներ, բոլորին քննադատողներ, սահմանին կանգնողներ, կռվածներ ու հարազատներ կորցրածներ։

Բայց մի տարբերություն կա. ոչ մեկը մյուսին չի հայհոյում կամ ընկերոջից նեղանում միայն նրա համար, որ սրա կամ նրա կողմնակից է։

Իսկ «խուճապը», որի մասին ճամարտակում են զանազան մակարդակի գործիչներն իրենց քաղաքական նպատակների համար, զրոյական է։

Դրան ամենալավ պատասխանը տալիս է իմ ընկեր Բաղդասարյան Հարութը.
— Դրանց կասես սեւն էլ, սպիտակն էլ դուք եք՝ ամեն մեկդ մյուսի հանդեպ։ Իսկ թե ուզում են իսկական գույներ տեսնել, թող աշնանը գան Մեղրի։ Ու կասես՝ Մեղրու անունը իրենց քաղաքական նպատակների համար շահարկելով, իրենք են անտեղի խուճապ առաջացնում։ Մեզ մոտ խուճապ չկա ու չի կարող լինել։ Մեղրեցին էստեղ ապրել ա, ապրում ա ու ապրելու ա։ Իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ պաշտպանելու ա, ինչպես միշտ։

Հ. Գ. – Սրանք ընդամենը ճեպագծեր էին։ Հին ու նոր տպավորություններ։ Ու թեպետ ինքս իմ փոքր հայրենիքը դրախտ եմ համարում, չկարծեք, թե դրախտը միայն վայելք է։ Ուշադիր կարդացեք նորից եւ կհասկանաք, որ այդ վայելքին պետք է արժանանալ՝ աշխատելով ու պաշտպանելով։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հերթական համատեղ զորավարժությունները
հաջորդը
Գնդապետ «Մախնոն» հրաժարական է տվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն