• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կին զինծառայողը՝ անհայտ կորածների ցուցակում

Անուշ Թրվանց 15:03 | 15.03.2021
Անուշ Թրվանց 15:03 | 15.03.2021
Irina Musaelyan

Իրինա Մուսայելյանը պայմանագրային զինծառայող էր Արցախի Դրմբոն գյուղում տեղակայված գումարտակում, պատերազմ է մեկնել առաջին օրը, նրան ու զինակիցներին տարել են Թալիշ: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ից հետո, նրա հետ հեռախոսային կապն ընդհատվել է: Շտապել են անունը ներառել զոհվածների ցուցակում: Սեպտեմբերի 28-ին հրապարակված զոհերի ցուցակում  նրա անունն արդեն կար՝ Մուսայելյան Իրինա Լավրենտի, ծնվ. 1979 թ., զինծառայող: Բայց մարմինն այդպես էլ չի գտնվել: Հարազատների ջանքերով Իրինայի անունը հանվել է զոհերի ցուցակից եւ անհայտ կորածների ցուցակում է: Այժմ նրա ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով հատուցում ստացող 1015 ընտանիքներից է: Այս ցուցակում փոփոխություններ հաճախ են լինում. ոմանց գտնում են մասունքների նույնականացման արդյունքում: Բայց ցուցակում ներառված շատերի հարազատները հույս ունեն, որ իրենց որդին, այնուամենայնիվ, գերի է: Իրինան ցուցակում միակ կինն է: Նրա քույրը՝ Քրիստինա Աբրահամյանը, նույնպես կարծում է, որ քույրը գերեվարված է: «Կին զինծառայող զոհեր շատ քիչ են եղել, կնոջ դին ավելի շուտ կգտնվեր: Ավելի արագ ճանաչելի կլինի նաեւ նույնականացման արդյունքում կամ առանց դրա էլ: Բայց մինչեւ հիմա իմ քույրիկից ոչ մի մասունք կամ իր չի գտնվել: Քանի որ նա զինծառայող է, կարծում եմ՝ Ադրբեջանը չի ուզում նրա մասին տեղեկություն տալ»,- «Ալիք մեդիա»-ին ասաց Քրիստինա Աբրահամյանը:

Irina Musaelyan & husband

Իրինան ամուսնու հետ

Իրինայի հայրն ու ամուսինը զոհվել են Արցախյան առաջին պատերազմում, եւ ադրբեջանական կողմը, ըստ նրանց, տիրապետում է Իրինայի մասին ամբողջական տեղեկատվությանը, այդ պատճառով էլ տեղեկություններ չի տրամադրում: Ընտանիքը պատերազմի առաջին օրից թակել է հնարավոր բոլոր դռները՝ որեւէ տեղեկություն ստանալու ակնկալիքով, բայց ապարդյուն:

«Նրա հետ ծառայողներից հինգը անհայտ կորած էին համարվում, մասունքները նույնականացնելով՝ հունվարի 1-ին նրանցից մեկին գտան Վանաձորում, իսկ հրամանատարին Գորիսում են գտել, բայց ընտանիքը կասկածներ ունի, նորից են ԴՆԹ հանձնել: Մենք էլ չորս ամիս է՝ ԴՆԹ-ի թեստ ենք հանձնել, բայց  պատասխան չկա»,- ասում է Քրիստինան:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի անհայտ կորածների ցուցակը մինչեւ հիմա ամենաամփոփն է, որում քիչ թե շատ ի մի են բերված անհայտ կորածների անունները: Այլ ցուցակներ էլ կան, բայց հիմնադրամը հատուցումը տրամադրում է հենց այս ցուցակով ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Հետագայում, երբ դին գտնվում է, անունը հանվում է, դադարեցվում է փոխհատուցումը ընտանիքին, եւ նրանք արդեն օգտվում են այլ սոցիալական ծրագրից:

Irina Musaelyan

ձախից՝ Իրինան

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները 300,000-ական դրամ ֆինանսական աջակցությունը կստանան 6 ամիս: «Կամուրջ» ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո դատարանի կողմից զինծառայողի անհայտ կորած ճանաչվելու դեպքում օրենքով նախատեսված շահառուները հիմնադրամից կստանան ամբողջական հատուցումներ, կնվազեցվեն «Կամուրջ»-ի շրջանակում փաստացի ստացված գումարները: Իրինայի քույրն ասում է, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է մարդն ընդմիշտ անհայտ կորած համարվել, որեւէ հետք, տվյալ, այնուամենայնիվ, կհուշի նրա զոհված կամ գերեվարված լինելու մասին: «Մեր միակ նպատակը այժմ ՄԻԵԴ դիմելն է: Փորձելու ենք Եվրոպական դատարանի միջոցով տեղեկություններ ստանալ քրոջս մասին, որ այս պահին անհայտ կորած համարվող միակ կին զինծառայողն է: Ադրբեջանը պաշտոնապես պետք է  հերքի կամ հաստատի նրա՝ իր մոտ գտնվելը… Պատմությունը կրկնվում է: 28 տարի հետո իմ ընտանիքը նորից կանգնեց ողբերգության առջեւ»,- ասում է Իրինայի քույրը:  Իրինան ծնվել է Մարտակերտի Վաղուհաս գյուղում,  աշխատել է Խնկավանի գրադարանում որպես գրադարանավար, ապա Դրմբոնում է աշխատել: Չորս տարի է, ինչ զինծառայության է անցել: Ունի մեկ որդի:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ոչ մի դիրք չի հանձնվում
հաջորդը
Ռուսաստանը նորից կհարձակվի՞ Ուկրաինայի վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն