• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Աղավնոյի «անկախ պետությունը»

Անուշ Թրվանց 21:37 | 23.03.2021
Անուշ Թրվանց 21:37 | 23.03.2021
Ariavan Aghavno Artsakh

«Բոլոր տնամերձները մշակելու ենք, ե՛ւ այստեղ ապրողների, ե՛ւ գնացածների տնամերձ այգիները մշակված պիտի լինեն: Սկզբունքի հարց է. հեռվից նայելիս անմշակ, չցանված այգի չպետք է երեւա»,- Աղավնոյից հաղորդում է գյուղապետը՝ Անդրանիկ Չավուշյանը: Նրա ձայնը խառնվում է շինարարության ձայներին. Աղավնոյում այս պահին նաեւ մանկապարտեզ են կառուցում, գյուղապետը մեկ շինհրապարակում է, մեկ գյուղի սահմանին, որոշել է՝ գյուղն ավելի լավն է լինելու, քան մինչեւ պատերազմն էր: Մանկապարտեզը կառուցվոմ է «Արցախ ֆոնդ»-ի ֆինանսավորմամբ, մինչեւ սեպտեմբեր պատրաստ կլինի, մոտ տասը երեխա կհաճախի նորակառույց մանկապարտեզ: Հայ օգնության միության Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզն էլ գույք կտրամադրի:

Andranik Chavushyan Aghavno
Գյուղապետ Չավուշյանը պատմում է, որ պատերազմից հետո Աղավնոյում երեք երեխա է ծնվել։ Ճիշտ է, նախկին մոտ 300 բնակչի փոխարեն գյուղն այժմ 90 բնակիչ ունի, բայց ասում է՝ 90-ով էլ անելու են նույն գործերը, ինչ 300-ով էին անում: «Կարծում եմ՝ եթե մինչեւ հիմա չեն եկել, էլ չեն գա: Ես կոչ չեմ անում, որ գան, քանի որ իմ կոչով չեն գնացել»,- պատերազմի պատճառով գյուղից հեռացածների մասին ասում է գյուղապետը:

Աղավնոյից երեք անհայտ կորած կա, զոհ էլ են ունեցել: Գարեգին Նժդեհի անվան դպրոցը, որ պատերազմում վնասվել էր, նորոգել են. արդեն գործում է, մտադիր են խաղահրապարակ կառուցել, բուժկետ բացել. աշխատուժի կարիք ունեն: «Կանենք, գիշեր-ցերեկ կաշխատենք, կհասցնենք: Խանութ էլ պիտի բացենք: Ճիշտն ասած՝ ես չէի ուզում խանութ բացել, որ առեւտրի պատրվակով ռուսների հետ ադրբեջանցիները գյուղ չմտնեն: Բայց առանց խանութի չի լինի, բացելու ենք, ուղղակի ասելու ենք, որ միայն ռուսները առեւտուր կարող են անել, ադրբեջանցիների մուտքն արգելված է»,- գյուղի նորություններն «Ալիք մեդիա»-ին ներկայացնում է գյուղապետը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանցիները երկու անգամ փորձել են գյուղին մոտենալ, նույնիսկ մտնել: «Բայց իրենց վատ բախտից երկու անգամն էլ ես տեղում եմ եղել: Ռուսների հետ եմ կապվում, ասում եմ՝ եկե՛ք, հե՛տ դարձրեք, մի՛ թողեք իմ ձեւով իրենց հետ ուղարկեմ: Ես խաղաղասեր մարդ եմ, եթե խաղաղություն է, եկե՛ք ապրենք խաղաղության օրենքներով: Մեր կողմից խախտում չի լինելու, բայց բոլոր ձեւերով պաշտպանելու եմ գյուղը: Ասում են՝ քսանութ տարի հող ենք պահել, ա՛յ հիմա է հող պահելու ժամանակը»:

Գյուղապետը հիշեցնում է, որ Աղավնոյի կարգավիճակը պատերազմից հետո հստակ չէ, ոչ ոք չի կապվել, չի եկել եւ ասել, թե ինչ վարչական տարածքի մեջ է մտնում գյուղը: «Եթե այսպես շարունակվի, մի օր էլ կդառնանք Աղավնոյի անկախ պետություն»,- կատակում է գյուղապետը՝ նշելով, որ արդեն իսկ ամեն ինչ անում են անկախության սկզբունքով, սեփական ուժերով:

Գյուղը նախկին Քաշաթաղի շրջանում էր, վարչական կենտրոնը Բերձորն էր: Հստակ չէ նաեւ Քաշաթաղից հայկական կողմին մնացած Բերձորի, Ներքին Սուսի կարգավիճակը: Նաեւ այդ պատճառով են բնակիչները դժվարանում վերադառնալ իրենց տները:

Սփյուռքահայերի «ԱՐԻ» ներդրումային ծրագրի շնորհիվ հիմնադրված Աղավնո գյուղը  Աղավնո գետի ափին է՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարեւանությամբ. Ստեփանակերտ տանող ճանապարհին հանդիպող առաջին գյուղն է։ Պատերազմից հետո հայտնվել է այն միջանցքի տարածքում, որի անվտանգությունն այսօր ապահովում են ռուս խաղաղապահները։ Գյուղի սփյուռքահայ գյուղապետն ասում է, որ կարողանում է լեզու գտնել ռուսների հետ: «Եթե հող ու ջրիդ տերն ես, բոլորի հետ էլ լեզու կգտնես»:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

վերադարձ Արցախ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շուրջօրյա հեռախոսահամար՝ կորոնավիրուսի դեպքերի համար
հաջորդը
Շուշիի Նարեկացի արվեստի միությունը կվերածնվի

Նման հոդվածներ

Վերադարձածների թիվը 27 հազար է

10:50 | 02.12.2020

Արցախ է վերադարձել 17 հազար բնակիչ

19:22 | 27.11.2020

Վերադարձել են Արցախ

13:04 | 23.11.2020

Վերադարձ Արցախ։ Արդեն 4400

12:35 | 20.11.2020

Հայաստանից Արցախ է վերադարձել 936 մարդ

12:16 | 19.11.2020

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն