• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սոցփաթեթի ծառայությունների շրջանակն ընդլայնվում է

aliq 16:08 | 01.04.2021
aliq 16:08 | 01.04.2021
social package for civil servants

Կառավարությունն այսօր հավանություն տվեց պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց սոցփաթեթում ներառված ծառայությունների ընդլայնմանը։

Գործող օրենքով՝ պետպաշտոնյաների կամ նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթով տրամադրվում է առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հանգստի ապահովման հնարավորություն։

Ըստ նոր փոփոխությունների՝ սոցփաթեթի ծառայությունների 4 ուղղություններին ավելանում են եւս երկուսը: Նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաեւ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը եւ մարզա-առողջարարական ու սպորտային համալիրների, լողավազանների ու այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը:

ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը պարզաբանել է, որ այս ծրագիրը միջին եւ ցածր օղակի աշխատողների համար է՝ շուրջ 147,500 քաղաքացու: Շահառու են համարվում պետական համակարգի աշխատողները, ինչպես նաեւ կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության, գիտության ոլորտի մի շարք աշխատողներ՝ թանգարանների, գրադարանների, հանրակրթական ուսումնական հաստատությունների, Մատենադարանի, Հայկական ատոմակայանի, սոցիալական հոգածության կազմակերպությունների աշխատողները եւ այլն, ինչպես նաեւ ԽՍՀՄ-ի եւ ՀՀ ժողովրդական պատվավոր կոչման արժանացած անձինք, որոնք հնարավոր է՝ այս պահին չեն էլ աշխատում:

Պետպաշտոնյան ընդգծել է, որ սոցփաթեթի շահառուները բարձրաստիճան պաշտոնյանները չեն: Վարչապետը, նախարարները, փոխնախարարները, մարզպետները, պատգամավորները, ՍԴ նախագահը եւ նման այլ բարձր պաշտոն զբաղեցնողներ չեն համարվում սոցփաթեթի շահառու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
հաջորդը
Զրո վարակ, միլիոն պատվաստում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն