• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գլխավոր դատախազը Քոչարյանի գործով դիմել է ՍԴ

aliq 16:36 | 02.04.2021
aliq 16:36 | 02.04.2021
prosecutor's office Yerevan

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախկին երկու ենթակաների՝ 2008-ին ՊՆ փոխնախարար Յուրի Խաչատուրովի եւ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան:

Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության՝ դիմումով վիճարկվում է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված`Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին եւ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանությունը, «այնքանով, որքանով դրանք, անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո, դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն»:

Գլխավոր դատախազը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ դրույթները հնարավորություն չեն տալիս «որեւէ դատավարական գործողություն կատարել եւ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել, ու վերաորակել նրա արարքն այն դեպքում, երբ դրանում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված այլ՝ այնպիսի արարքի հատկանիշներ, որի առնչությամբ վարույթը բացառող տվյալ հանգամանքն առկա չէ, եւ այդ կերպ չեն երաշխավորում տուժողի դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքները, չեն նախատեսում այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր եւ բովանդակազրկում են մեղադրանքի պաշտպանությունը՝ որպես նշված իրավունքների ապահովման կառուցակարգ՝ հանգեցնելով նրա դատավարական շահերի ոտնահարման»:

Դատախազությունն ընդգծել է, որ բարձրացված հարցով ՍԴ որոշումից հետո միայն հնարավոր կլինի դատավարական լեգիտիմ դիրքորոշում ձեւավորել սույն քրեական գործով ամբաստանյալների քրեական հետապնդման հետագա ճակատագրի հարցում:

Հիշեցնենք՝ ՍԴ-ն անցած շաբաթ հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց ՔՕ-ի 300․1 հոդվածը, որով ՀՀ երկրորդ նախագահին եւ մյուսներին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրվել։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր ընթացող դատական նիստին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու եւ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: Դատարանը ընդմիջում էր հայտարարել՝ միջնորդությանը ծանոթանալու համար դիմումի պատճենը պաշտպաններին տրամադրելու նպատակով: Ընդմիջումից հետո պատասխանող կողմը չի վերադարձել դատարանի դահլիճ: Դատարանը կրկին ընդմիջում է հայտարարել մինչեւ պաշտպանների՝ դատարան ներկայանալը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանդիպման մասին հայտնել է նաև ՌԴ նախագահի խոսնակը
հաջորդը
Լավրովն ամփոփել է խորհրդի նիստը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն