• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արտոնությունից զրկվելու եւ ջրային զարկերակ ունենալու երկընտրանքի առաջ

aliq 18:16 | 05.04.2021
aliq 18:16 | 05.04.2021
Turkey detains ex-admirals

Ըստ Anadolu գործակալության՝ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Մոնտրյոյի կոնվենցիան պաշտպանող նամակը ստորագրած 10 պաշտոնաթող ծովակալների: Եւս չորս ծովակալ հարցաքննության է կանչվել դատախազություն:

Ապրիլի 4-ին հրապարակվել է 103 թուրք պաշտոնաթող ծովակալների նամակը, որում նրանք հայտարարել են, որ անընդունելի է Մոնտրյոյի կոնվենցիայի վերանայման շուրջ բանավեճը՝ կապված Բոսֆորի նեղուցին զուգահեռ կառուցվելիք՝ Մարմարա ծովը Սեւ ծովին միացնելուն կոչված «Ստամբուլ» ջրանցքի նախագծի հետ:

Ծովակալները Մոնտրյոյի կոնվենցիան անվանել են Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որը վերականգնում է նրա ինքնիշխան իրավունքները Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների նկատմամբ:

Ծովակալներն անհանգստություն են հայտնել, որ կոնվենցիայի վերանայումը հակասում է Թուրքիայի գործող Սահմանադրությանը, մանավանդ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձն է առել պաշտպանելու երկրի նոր հիմնական օրենքի մշակման եւ ընդունման գործընթացը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Բոսֆորի նեղուցով նավերի անցնելու ռեժիմի մասին Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվելու կառուցվելիք «Ստամբուլ» ջրանցքի վրա:

Երկրի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի խոսքով՝ ջրանցքի նախագիծը չի ենթադրում Թուրքիայի հրաժարում Մոնտրյոյի կոնվենցիայից:

Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ընդգծել է, որ Սեւ եւ Մարմարա ծովերի միջեւ լրացուցիչ ջրային զարկերակի՝ «Ստամբուլ» ջրանցքի լինել-չլինելը չի անդրադառնա կոնվենցիայի միջազգային-իրավական ռեժիմի վրա:

Պատմական տեղեկանք — Սեւծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ Մոնտրյոյի կոնվենցիան կնքվել է 1936-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում:

Կոնվենցիայով վերականգնում էր Սեւ ծովից դեպի Միջերկրական ծով տանող Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների նկատմամբ Թուրքիայի ինքնիշխանությունը:

Անկարան իրավունք ստացավ վերստին ռազմականացնելու (վերառազմականացնելու) նեղուցները, ինչից զրկված էր 1923-1936 թթ.։

Մոնտրյոյի կոնվենցիայով Թուրքիան պարտավորվում է նաեւ պահպանել միջազգային ծովային իրավունքի սկզբունքները։

Ըստ կոնվենցիայի՝ բոլոր երկրների առեւտրանավերը կարող են նեղուցներով ազատ անցնել թե՛ խաղաղ, թե՛ ռազմական ժամանակ։ Բայց ռազմանավերի անցման ռեժիմը տարբեր է սեւծովյան եւ ոչ սեւծովյան պետությունների համար։

Սեւծովյան տերություններն են Թուրքիան, Ռումինիան, Բուլղարիան,  ԽՍՀՄ-ը (մինչեւ 1991-ը),  Ռուսաստանը, Ուկրաինան եւ Վրաստանը (1991-ից)։

Սեւծովյան տերությունները խաղաղ ժամանակ կարող են նեղուցներով անցկացնել իրենց՝ ցանկացած կարգի ռազմանավերը՝ նախապես Թուրքիային ծանուցելով դրա մասին։ Մյուսների համար էական սահմանափակումներ կան կարգի (դասի) եւ ջրատարողության առումով։

Սեւ ծովում ոչ սեւծովյան տերությունների ռազմանավերն իրավունք ունեն մնալու առավելագույնը 21 օր:

Պատերազմի ժամանակ կոնվենցիայի շրջանակում գործում են նաեւ այլ՝ պատերազմական օրենքներ:

Պատերազմին Թուրքիայի մասնակցության դեպքում Անկարային իրավունք է վերապահված թույլատրել կամ չթույլատրել նեղուցներով ցանկացած կարգի (դասի) ռազմանավերի անցումը։ Այդպես է նաեւ այն դեպքում, երբ Թուրքիան կհամարի, որ անմիջականորեն իրեն պատերազմ է սպառնում:

Եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմին, նեղուցները պետք է փակված լինեն ցանկացած պատերազմող տերության ռազմանավերի համար:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը ծարավի է նոր ջրային պաշարների
հաջորդը
ԱՄՆ-ը, Չինաստանն ու Իսպանիան՝ առաջատար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն