• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նորոգման համար անհրաժեշտ է 16 միլիոն եվրո

aliq 14:15 | 07.04.2021
aliq 14:15 | 07.04.2021
Hrazdan-5 Thermal Power Plant Armenia

Ըստ Sputnik Արմենիա գործակալության՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնել են, որ «Հրազդան-5» կայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է։ Պատճառը հիմնական սարքավորման՝ գազատուրբինային տեղակայանքի կապիտալ նորոգման անհրաժեշտությունն է:

«Գազպրոմ Արմենիան» ընդգծել է, որ գազատուրբինի նորոգման համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է շուրջ 16 միլիոն եվրո։ Գումարը չի փոխհատուցվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առաջարկված սակագներով:

Բացի դրանից՝ «Հրազդան-5» կայանի արդիականացման նախագծով նախատեսված էր, որ կայանում արտադրված էլեկտրաէներգիայի հիմնական մասը (467 ՄՎտ) պետք է արտահանվեր Իրան՝ կառուցվող Իրան-Հայաստան բարձր լարման օդային գծով։ Բայց այդ գծի շինարարությունն  առ այսօր ավարտված չէ:

«Գազպրոմ Արմենիան»  արձանագրում է, որ «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է վնասով՝ անկանոն եւ իր հզորությունների մոտ 30%-ի չափով։ Դրա հետեւանքով ընկերությունն արդեն շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ ունի:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը ամբողջական ծավալով շահագործման է հանձնվել 2013-ի դեկտեմբերի 2-ին։ Նույն օրը ստորագրված փաստաթղթով «Գազպրոմը» ձեռք է բերել «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը եւ դարձել ընկերության լիակատար բաժնետեր:

«Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման շինարարությունը պետք է ավարտվեր 2018-ին, սակայն վերջնաժամկետն արդեն երկու անգամ մեկական տարով հետաձգվել է:

Դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախատեսված 107,9 միլիոն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քրեական հոդված դիմակ չդնելու համար
հաջորդը
Zoom-ը խուսափում է պատժամիջոցներից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն