• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայուհին Եգիպտոսում մասնակցել է մումիաների տեղափոխմանը

aliq 12:23 | 08.04.2021
aliq 12:23 | 08.04.2021
Maral Mahilian Egypt

22 փարավոնների մումիաներ են օրերս Կահիրեի եգիպտական թանգարանից տեղափոխվել  Քաղաքակրթությունների ազգային թանգարան։

Եգիպտական մամուլից տեղեկանում ենք, որ արարողությունն ընթացել է հատուկ կազմակերպված ցուցադրությամբ, շքերթի գլխավոր դեմք է ընտրվել հայուհի Միրալ Մահիլյանը:

Կահիրեում մումիաները տեղափոխելու ճանապարհը հատուկ լուսավորվել  եւ զարդարվել է, կրկնապատկվել է անվտանգությունը: Շքերթն անվանել են  «Փարավոնների ոսկե շքերթ»։ Ուղիղ եթերում միջոցառմանն ու համերգին հետեւել են միլիոնավոր մարդիկ:

Համաճարակի սկզբից ի վեր սա Եգիպտոսում կազմակերպված ամենամեծ միջոցառումն էր, որի նախապատրաստական աշխատանքները տեւել են մի քանի ամիս:

Մամուլը նշում է, որ եգիպտական կառավարությունն այսպիսով փորձ է արել զբոսաշրջիկների ուշադրությունը կրկին հրավիրելու Եգիպտոսի վրա, որի հիմնական եկամտի աղբյուրներից մեկը՝ զբոսաշրջության ոլորտը, մեծ վնասներ է կրել համաճարակի պատճառով:  2019-ին ավելի քան 13 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Եգիպտոս, մինչդեռ  2020-ին՝ ընդամենը 3,5 միլիոն։

Ազոտով լցված, հատուկ պատրաստված տուփերի մեջ տեղափոխվել են 18  թագավորի եւ 4  թագուհու մումիաներ, այդ թվում՝ Ռամզես II (Մեծ)-ի,  Խատշեպսուտի՝ Եգիպտոսի միակ կին փարավոնի, եւ այլ նշանավոր փարավոնների, որոնք հին Եգիպտոսում իշխել են ավելի քան 3 հազար տարի առաջ։

Այս առիթով արաբական մամուլն անդրադարձել է շոուի գլխավոր դեմքին՝ Միրալ (Մարալ) Մահիլյանին՝ նշելով, որ նրա հայրը հայ է, մայրը՝ եգիպտուհի: Մոդելը նաեւ դերասանուհի է եւ մի շարք նշանավոր ապրանքանիշերի համար ընտրված դեմք:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը Երեւանում
հաջորդը
123 միլիոն եվրո՝ անհապաղ հետազոտության համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն