• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱրտաքինՔաղաքականություն

Ի՞նչ է Պուտինի ուզածը

aliq 19:46 | 14.04.2021
aliq 19:46 | 14.04.2021
Russia vs Ukraine new threats

Արեւմտյան փորձագետներն ու լրագրողները զանազան ենթադրություններ են անում՝ փորձելով հասկանալ՝ ինչ նպատակ է հետապնդում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններ զորք զորքի հետեւից ուղարկելով:

Ոմանք չեն բացառում լայնամասշտաբ պատերազմը, մյուսներն էլ խոսում են ամերիկյան նոր վարչակազմի եւ Կիեւի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաեւ ներքաղաքական խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձի մասին:

Սակայն  բոլորը մի բանում համամիտ են. հասկանալ՝ ինչ են մտմտում Կրեմլում, առայժմ անհնար է:

Los Angeles Times-ը մեջբերում է ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցչին, որը նշում է՝ «զորաբանակի նմանատիպ խոշոր կուտակումը, թերեւս, ագրեսիվ գործողությունների նախապատրաստում է, թեպետ նրանց մտադրությունների մասին ոչինչ չգիտենք»:

Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ առանձնապես անհանգստացնում է տեղեկությունը, ըստ որի՝ Ռուսաստանը սահմանի մոտ դաշտային հոսպիտալներ է բացում եւ խլացնում ռադիոալիքները:

«Ռուսներն այդպես էլ մինչեւ հիմա կարգին չեն բացատրել՝ ինչի համար են իրենց այդքան ծանրակշիռ եւ խիստ թանկարժեք կուտակումները»,- ասում է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը:

Wall Street Journal պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները «ստիպված են խուսանավել Ուկրաինային աջակցելու եւ Ուկրաինան իր ազդեցության գոտի համարող Մոսկվայի հետ Արեւմուտքի անմիջական բախում սկսելու ցանկության միջեւ»:

«Արեւմտյան եւ ուկրաինացի պաշտոնյաներն ու փորձագետներն ասում են, որ Պուտինի նպատակը կարող է լինել ուրաինական տարածքների զավթումը՝ Մոսկվայի համար դեպի Ղրիմի թերակղզի ցամաքային միջանցք ապահովելը»,-ընդգծում է պարբերականը:

Սակայն, դրանից բացի, Կրեմլը միաժամանակ փորձում է ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենին, որը ՌԴ նախագահի հանդեպ կոշտ դիրք է գրավել:

«Միշտ դժվար է հասկանալ՝ ինչ են ուզում ռուսները, որովհետեւ Պուտինն օպորտունիստ է,- Էստոնիայի պաշտպանության նախկին նախարար Ռիխո Տերասի խոսքերն է մեջբերում  Wall Street Journal-ը:- Այդ մարդը ծրագրեր փոխելու աշխարհի չեմպիոն է»:

Շվեդիայի նախկին վարչապետ եւ արտգործնախարար Կարլ Բիլդտն էլ Washington Post-ի սյունակում նշում է. «Ուկրաինա բացահայտ ներխուժումը Արեւելյան Եվրոպայի տարածքում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկը կլինի»: Բիլդտի կարծիքով ուկրաինական զորքերը դիմադրություն ցույց կտան, եւ հնարավոր է՝ ձգձգված ու լարված մարտեր ընթանան:

«Նման գործողությունների համար Արեւմուտքի պատասխանը  ծայրահեղ խիստ պատժամիջոցները կլինեն: Օրինակ՝ Ռուսաստանին կարող են վտարել միջազգային ֆինանսական համակարգից: Եթե դա տեղի ունենա, ռուսական տնտեսությունն անգամ Չինաստանն ի վիճակի չի լինի փրկելու»,- ընդգծում է Բիլդտը:

Նա իրադարձությունների զարգացման զանազան տարբերակներ է ենթադրում եւ մյուս փորձագետների պես համաձայնում. «Հստակ իմանալ՝ այս ամենն ինչի կհանգեցնի, միանգամայն անհնար է»: Միաժամանակ Կարլ Բիլդտը հավատացնում է. «Ռուսաստանին պետք է հակազդի մի միասնական եւ հզոր դիվանագիտական ճակատ»:

«Պուտինը պետք է հասկանա, որ Ուկրաինայի հանդեպ հետագա ագրեսիան հղի է անդառնալի հետեւանքներով: Սա կարեւորագույն փորձությունն է Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար: Խաղասեղանին են դրված ամբողջ մայրցամաքի անվտանգությունն ու կայունությունը»,- եզրափակել է Բիլդտը:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեղուտ․ չտնկված անտառ, չհատուցված կորուստներ
հաջորդը
Փայլանն անընդունելի է համարում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն