• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ում վախճանն է գուժում պուրակը

aliq 19:42 | 16.04.2021
aliq 19:42 | 16.04.2021
Michael Rubin

Ամերիկյան The National Interest ամսագիրը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ նրա նախաձեռնությամբ Բաքվում բացված «պուրակ-թանգարանի» մասին:

Հոդվածագիր Մայքլ Ռուբինը Իլհամ Ալիեւին համեմատել է Իրաքի՝ տխուր վախճան ունեցած նախկին նախագահ Սադամ Հուսեյնի, իսկ Բաքվում բացված «պուրակ-թանգարանը»՝ Բաղդադի «Կադիսիայի թրեր» հաղթակամարի հետ:

Մայքլ Ռուբինը հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հայկական ռազմատեխնիկայով եւ հայ զինվորների մոմե նմուշներով հագեցած «պուրակ-թանգարանի» տարածքում զինվորական համազգեստով հպարտ զբոսնող Ալիեւը երբեք չի ծառայել բանակում, անգամ երբ նրա հասակակիցները կռվում էին ղարաբաղյան առաջին պատերազմում:

«Բաքվի պուրակի կենտրոնական տարրը սպանված եւ գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված կամարն է: Այն փաստը, որ Ադրբեջանը մինչ օրս ապօրինաբար  պահում է ռազմագերիների եւ առեւանգված քաղաքացիական անձանց, որոնցից ոմանց նա ընդունակ էր սպանել գերության մեջ, ընդգծում է ցուցադրության անհամությունը»,- գրում է հոդվածագիրը:

Լրագրողը հիշեցնում է իրանա-իրաքյան պատերազմում Սադամ Հուսեյնի հաղթանակը խորհրդանշող Բաղդադի «Կադիսիայի թրեր» հաղթակամարի կառուցման պատմությունը:

Հաղթակամարը զոհված իրանցի զինվորների սաղավարտներից եւ զենքից ձուլված պողպատից էր: Ռուբինը նշում է, որ Հուսեյնի տխրահռչակ ելույթի եւ Ալիեւի ելույթի  տարբերությունն աննշան է:

«Իրաքցիները կանցնեն իրենց սրերով պաշտպանված ծածանվող դրոշի ներքո, սրեր, որոնցով թռցրել են ագրեսորների գլուխները: Ռազմավարի զբոսայգի այցելող ամեն ոք կտեսնի մեր բանակի ուժը, մեր կամքի ուժը, եւ թե որքան դժվար է տրվել մեզ հաղթանակը»,- Հուսեյնի խոսքերը հիշեցրել է The National Interest-ի հոդվածագիրը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լեհաստանն՝ արցախցիներին
հաջորդը
Ղուրանի ընդհատված դասընթացի հույժ պատմական դասը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն