• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀարեւաններՔաղաքականություն

Ապագա ՀէԿ-ի բացասական էներգիան

aliq 13:30 | 17.04.2021
aliq 13:30 | 17.04.2021
protest again construction of the Namakhvan hydroelectric power station
լուս․ Energy Politics Collective, Jam-news կայքից

Վրաստանում վերջին օրերին տեղի ունեցող կարեւոր զարգացումներից է Ռիոնիի կիրճում ՀԷԿ-ի կառուցումը, որն իրականացնում է թուրքական Enka Riniebels Ltd ընկերությունը:

Վրաստանի կառավարության հետ կնքված պայմանագրով Ռիոնիի կիրճում Enka Riniebels Ltd թուրքական ընկերության սեփականությունն է դարձել 322 հա տարածք, եւ 283 հա հողատարածք տրվել է 99 տարի օգտագործման ժամկետով (ընդհանուր՝ 605 հա): Նշված հողատարածքների օգտագործման համար ընկերությունը պետությանը պետք է վճարի տարեկան ընդամենը 16 լարի (մոտ 4,5 ԱՄՆ դոլար) կամ 99 տարում՝ մոտ 445 ԱՄՆ դոլար:

Բնապահպաններն ու տեղի բնակիչները, ինչպես նաեւ քաղհասարակության ներկայացուցիչները դեմ են հիդրոէլեկտրակայանի շինարարությանը: Նրանք ահազանգում են, որ Ռիոնի գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունը կարող է իսկական աղետի վերածվել:

Զգուշացումներին հակառակ՝ 2020-ի մարտին Վրաստանի բնապահպանության նախարարությունը ՀԷԿ-ի կառուցման համար ընկերությանը դրական եզրակացություն է տվել:

Անհամարժեք ուժի կիրառում

Ավելի քան 170 օր «կիրճի պաշտպանները» հսկել են Ռիոնիի կիրճը: «Ալիք Մեդիան» տեղեկացավ, որ ոստիկանությունը նրանց հեռացրել է կիրճից եւ փակել ճանապարհը. նախօրեին Քութայիս քաղաքում բազմահազարանոց բողոքի ցույց է եղել: Վրաստանի վարչապետի կարգադրությամբ էկոնոմիկայի եւ բանապահպանության նախարարները երկու անգամ հանդիպել են Ռիոնի կիրճում բողոքի ցույցի մասնակիցների հետ, բայց հանդիպումը որեւէ արդյունք չի տվել:

Օրեր առաջ ոստիկանական շուրջ 200-հոգանոց ջոկատը հավաքել է «Ռիոնիի կիրճի պաշտպանների» վրանները, իսկ տարածքը բուլդոզերներով քարուքանդ արել: Դրանից հետո բողոքի ցույցերը նոր թափ են հավաքել: Արդեն մի քանի օր է՝ ոստիկանությունը փակել է Նամախվանիի ճանապարհը, իսկ «Ռիոնիի կիրճի պաշտպանները» հավաքվել են կիրճի մոտակայքում: Վրաստանի ՄԻՊ-ը միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կիրառվել է ոչ համարժեք ուժ:

Վրացական ոստիկանությունը ՀԷԿ-ի կառուցման վայրից 17 կմ հեռավորության վրա երկաթյա դարպասներով փակել է ճանապարհը: «Ռիոնիի պաշտպանների» ցույցերը դեռ շարունակվում են: Վրաստանի Պատրիարքարանը կառավարությանն ու ցուցարարներին երկխոսության կոչ է արել:

Պաշտոնական պնդումներ

Նախորդ տարվա հոկտեմբերից Արեւմտյան Վրաստանով հոսող Ռիոնի գետի վրա՝ Նամախվանիում, սկսվեցին ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները: Ըստ Վրաստանի կառավարության՝ Նամախվանիի ՀԷԿ-ը անկախ Վրաստանի խոշորագույն էներգետիկ նախագիծն է, որի ներդրումային արժեքը 800 միլիոն դոլար է:

Պաշտոնական տվյալներով՝ Նամախվանիի ՀԷԿ-ի տարեկան արտադրողականությունը կլինի 1 500 ԳՎտ/ժ։ ՀԷԿ-ը շահագործելուց հետո երկիրը կունենա անկախ էներգետիկ համակարգ, եւ էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի:

Բնապահպանների փաստարկները

Պաշտոնական պնդմանը հակադարձել է վրացական iFact հետաքննող լրագրողների միությունը, որի տվյալներով՝ ՀԷԿ-ի արտադրածը կկազմի երկրի էներգիայի տարեկան սպառման սոսկ 11 տոկոսը: Ըստ iFact-ի՝ այս թվերը վկայում են, որ Նամախվանիի ՀԷԿ-ը չի կարող լինել Վրաստանի էներգետիկ անկախության գրավականը:

«Պայմանագրում ամրագրված է, որ ՀԷԿ-երի օպերատոր ընկերությանն իրավունք է վերապահված 15 տարի անց ցանկացած պահի արտահանելու արտադրված էլեկտրաէներգիան: Գործարկումից հետո 15 տարի շարունակ օպերատորը կարող է էներգիա վաճառել այլ երկրների՝ բացառությամբ տարվա պիկ սեզոնների (ապրիլ-սեպտեմբեր): Այսինքն՝ ստացվում է, որ 15 տարի անց, եթե Թուրքիան ավելի շատ գումար առաջարկի ՀԷԿ-ի օպերատորին, ապա նրանք էլեկտրաէներգիա կվաճառեն իրենց եւ ոչ թե մեզ»,- գրում է iFact-ը:

Հասարակական կազմակերպությունները զգուշացնում են, որ Ռիոնի գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունը կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ։ ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման դեպքում ամբարտակի ջուրն ամբողջությամբ կծածկի Ռիոնի (Կոլխիդայի) դաշտավայրն ու սպառնալիքի տակ կդնի 18 գյուղերի գոյությունը։ Դրա համար էլ տեղի բնակիչները նախագիծն անվանում են «մահվան ամբարտակ»։ ՀԷԿ-ի կառուցման դեպքում նշված 18 գյուղերից բնակիչները ստիպված կլինեն տարհանվել, իսկ կիրճն ամբողջությամբ ջրի տակ կանցնի:

ՀԷԿ-ի կառուցման նախապատրաստական աշխատանքների մեկնարկից ի վեր ՀԿ ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ միացել են «Ո՛չ Նամախվանիի ՀԷԿ-ին» շարժմանը: Որոշ սադրիչ օղակներ կեղծ տեղեկություններ էին տարածել, որ «ՀԷԿ-ի կառուցմանը դեմ են, որովհետեւ թուրքական ընկերություն է կառուցում»՝ հակառակ «Ռիոնիի պաշտպանների» ու քաղհասարակության՝ «զերծ մնալ այլատյացության դրսեւորումից եւ իրենց արդար ցույցը չսադրել» կարգի կոչերի:

ՀԷԿ-ը կառուցվելու է Վրաստանի՝ մեծությամբ երկրորդ՝ Քութայիս քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ։ ՀԷԿ-ի ջրամբարի փլուզման դեպքում 34 մետր բարձրության ալիքը քաղաք կհասնի 19 րոպեում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Նախագիծը լուրջ սեյսմիկ ռիսկեր է պարունակում։ Ըստ «Կանաչ այլընտրանք» կազմակերպության փորձագետների՝ Նամախվանիի ՀԷԿ-ը անգամ հինգ բալանոց երկրաշարժի ի վիճակի չի լինի դիմանալու։

Նախկին կառավարության (ներկայիս ընդդիմության) դերը

Նամախվանիի ՀԷԿ-ի կառուցման մասին շատ էր խոսում Վրաստանի երրորդ նախագահը: Ըստ նրա՝ սա Վրաստանի պատմության լավագույն նախագծերից է: 2009-ին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ բանակցություններ է վարում կորեական ընկերության հետ ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ: Սակայն գործարքը չկնքվեց, եւ ՀԷԿ-ի կառուցմամբ սկսեց հետաքրքրվել «Էնկա» ընկերությունը:

Այժմյան ընդդիմությունը՝ հիմնականում Սաակաշվիլիի թիմակիցները, իշխանությանը մեղադրում են «բնությանը վնաս պատճառելու մեջ» եւ նախագծի իրականացումն անընդունելի են համարում: Հատկանշական է, որ այլ ուղղությամբ շեշտադրումներ չեն արվում:

Թուրքական ընկերության մասին

1957-ին հիմնադրված «Էնկա» թուրքական հոլդինգը խոշոր միջազգային շինարարական ընկերություն է Թուրքիայում: Տասնյակ ծրագրեր է իրականացրել նախկին ԽՍՀՄ-ում եւ ՌԴ-ում: Ընկերությունը խորհրդային տարածքում առաջին անգամ ասպարեզ է եկել 1980-ականներին, որից հետո Ռուսաստանում իրականացրել է մի քանի խոշոր նախագծեր: «Էնկա»-ի հիմնադիրն ու նախագահը միլիարդատեր Սարիկ Թարան էր, որին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը 2010-ին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԱԿ-ին` Բաքվում բացված «պուրակի» հարցով
հաջորդը
ՀՀ ինքնիշխանությունն ապահովելու եւ գերիներին վերադարձնելու պահանջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն