• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

72-ական ժամ՝ միմյանց տարածքները լքելու համար

aliq 19:38 | 17.04.2021
aliq 19:38 | 17.04.2021
Consulate of Ukraine in Saint Petersburg

Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունները բերման են ենթարկել Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Սոսոնյուկին բերման են ենթարկել ռուս քաղաքացուց իրավապահ համակարգի եւ Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական բազաներում փակ բնույթի տեղեկություն պարունակող նյութեր ստանալու պահին:

ԱԴԾ-ն հավելել է, որ նման գործելաոճը համատեղելի չէ դիվանագետի կարգավիճակի հետ եւ արտահայտում է բացահայտ թշնամական վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:

ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ հյուպատոսն ունի 72 ժամ` Ռուսաստանի Դաշնության տարածքը լքելու համար:

Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը հայտարարել է, որ Կիեւը կդիմի համարժեք քայլերի ընդդեմ Ուկրաինայում աշխատող ռուսաստանցի դիվանագետների։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն պահանջել  է, որ Կիեւում ՌԴ դեսպանատան ավագ դիվանագետը 72 ժամում լքի Ուկրաինայի տարածքը: Հայտարարության մեջ նշվել է, որ որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին արտաքսելու՝ Մոսկվայի որոշմանն ի պատասխան:

Սանկտ Պետերբուրգի հյուպատոսության աշխատակցի դեմ առաջադրված մեղադրանքը հերյուրանք է որակվել: Ուկրաինայի ԱԳՆ-ն նշել է, որ ռուսաստանյան իշխանությունների գործողությունները խախտում են 1961-ին ընդունված Վիեննայի կոնվենցիայի եւ 1963-ին ընդունված՝ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթները:

Պաշտոնական Կիեւը նշել է, որ այդ քայլով ՌԴ-ն հաստատում է Ուկրաինայի հետ հարաբերությունների սրման որդեգրած քաղաքականությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
10:10. «Ոչ-ոքի»՝ հօգուտ կայունացման
հաջորդը
Օրենքը չի ստորագրելու, ՍԴ չի դիմելու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն