• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նամակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

aliq 13:15 | 23.04.2021
aliq 13:15 | 23.04.2021
Mher Margaryan Ambassador, Armenia Permanent Representative UN

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 20-ի ելույթում հնչած Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների եւ տարածքային նկրտումների առնչությամբ նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ նամակում ուշադրություն է հրավիրվել ադրբեջանական կողմի՝ բռնության եւ հակահայկական ատելության քարոզի ու ռազմատենչ գաղափարախոսության վրա:

Մարգարյանը նշել է, որ այդ հռետորաբանությունը սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի եւ սեփական հայրենիքում ապրելու իր իրավունքի, այլեւ ամբողջ տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ անվտանգության համար։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի ելույթը վկայում է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Բաքվի ագրեսիան ոչ այլ ինչ էր, եթե ոչ ԼՂ հակամարտությունը բռնի ուժով լուծելու փորձ։

Նա հավելել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Բաքվի՝ ուժի կիրառմամբ տարածքային պահանջները եւ սպառնալիքները սնանկ են թե´ պատմության եւ թե´ միջազգային իրավունքի տեսանկյունից:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը շեշտել է նաեւ, որ նման հռետորաբանությունը հակասում է նախորդ տարվա նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության դրույթներին։

Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների եւ քարոզելով բռնություն ու ռասիզմ ազգությամբ հայերի նկատմամբ Բաքվի «պուրակում», որը նացիստական շրջանի քարոզչության ակնհայտ նմանակում է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս հայտարարել  էր, թե «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է զավթված Զանգեզուր»: Ալիեւը ընդգծել էր, որ անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե ոչ, իրենք կատարելու են «Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը»: Ըստ Ալիեւի՝ եթե Հայաստանը ցանկանա, խնդիրը կարելի է հեշտությամբ լուծել, եթե ոչ, իրենք «խնդիրը ուժով կլուծեն»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սենատի պատվիրակությունը կժամանի Երեւան
հաջորդը
Թուրքիան F-35-ի ծրագրից դուրս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն