• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը Զելենսկուն առաջարկել է հանդիպել Մոսկվայում

aliq 16:09 | 23.04.2021
aliq 16:09 | 23.04.2021
Zelensky & Putin

Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Կիեւը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խնդրել է միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցություններում: Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը դրա մասին հայտնել է իսրայելական i24NEWS հեռուստաալիքի եթերում:

Ուկրաինայի դեսպանը նշել է, որ Նեթանյահուն լավ հարաբերությունների մեջ է երկու երկրների ղեկավարների հետ: «Ուրախ եմ հայտարարելու համար, որ վարչապետը «ոչ» չի ասել: Մենք ուրախ ենք, որ պարոն Նեթանյահուն չի մերժել այդ առաքելությունը ստանձնելը, հակառակը, նա ցույց տվեց, որ հետաքրքրված է եւ պատրաստակամ՝ օգնելու»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երկրի արեւելյան սահմանների մոտ ռուսական զինուժի կուտակման կապակցությամբ վերջին շրջանում մի քանի անգամ ասել է, թե կցանկանար Դոնբասի ցանկացած կետում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ քննարկել լարվածությունը թուլացնելու հնարավորությունը:

Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստ է Վլադիմիր Զելենսկուն ընդունելու Մոսկվայում ցանկացած հարմար ժամանակ:

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, թե Կիեւը Դոնբասի հարցերը նախեւառաջ պետք է քննարկի այդ շրջանի ինքնահռչակ կազմավորումների՝ Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների հետ, եւ միայն դրանից հետո խնդիրը քննարկի երրորդ կողմի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի հետ:

«Վերջին շրջանում Ուկրաինայի ղեկավարությունը ռուս-ուկրաինական հարաբերությունների քայքայմանն ուղղված բազմաթիվ քայլեր է արել․ Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցին ոչնչացնելու փորձը, ռուսաց լեզվի ու ռուսախոս բնակիչների, ինչպես նաեւ Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ վերաբերմունքը… Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել, բայց եթե նախագահ Զելենսկին ցանկանա սկսել հարաբերությունների վերականգնումը, մենք դա միայն կողջունենք»,- ասել է Պուտինը:

«Իսկ եթե խոսքը ռուս-ուկրաինական երկկողմ հարաբերությունների մասին է, խնդրեմ, մենք պատրաստ ենք Ուկրաինայի նախագահին ընդունելու Մոսկվայում ցանկացած ժամանակ, որը հարմար կլինի նրան»,- շեշտել է Ռուսաստանի նախագահը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեսնականների հայերի դիմանկարները Մարսելում
հաջորդը
Վաղեմության ժամկետը ցեղասպանության վրա չի տարածվում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն