• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պատմությունը յուրովի շարադրելու փորձերը նոր հանցանքներ են ծնում

aliq 20:18 | 23.04.2021
aliq 20:18 | 23.04.2021
Sevim Dagdelen

Գերմանիայի Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք  պատգամավոր, Բունդեսթագի Ձախեր խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սեւիմ Դաղդելենը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսաուղերձում կարեւորել է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելը, այլեւ նրանց ջնջված անունները գտնելը, նրանց թողած մշակութային ժառանգությունը վերականգնելը:

«Յուրաքանչյուր հիշողություն, յուրաքանչյուր մասունք, որը վկայակոչում է այդ մարդկանց, վկայությունն է այդ տարածքներում նրանց ապրելու»,- նշել է նա:

Ըստ «Արմենպրես»-ի՝ Սեւիմ Դաղդելենը խոստովանել է, թե որքան բարդ էր Բունդեսթագի համար 2016 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելը:

Գերմանացի պատգամավորը հավելել է, որ նույնիսկ հիմա Բունդեսթագում որեւէ կերպ չի բարձրաձայնվում Կարլ Լիբկնեխտի նման համարձակ պատգամավորների մասին:

Լիբկնեխտը Ռայխսթագի միակ պատգամավորն էր, որ 1914-ին դեմ քվեարկեց Առաջին համաշխարհային պատերազմին: Նա նաեւ միակ պատգամավորն էր, որ հիշատակում էր հայերի նկատմամբ ցեղասպանություն իրագործող օսմանյան պարագլուխներին եւ նրանց աջակցող իմպերիալիստական Գերմանական կայսրությանը:

«Մինչ օրս շարունակվում են պատմական հարցերում ճնշում գործադրելու կամ պատմությունը յուրովի շարադրելու փորձերը, օրինակ՝ ծախված քաղաքականության միջոցով, Ադրբեջանի հետ կապերով՝ այսպիսով նոր հանցանքներ գործելով: Մենք դա  չպետք է թույլ տանք: Նաեւ հենց այս պատճառով է կարեւոր հիշողության պահպանումը մեր օրերում եւս»,- եզրափակել է Դաղդելենը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆլայ Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության պաշտոնական հայտարարությունը
հաջորդը
Մի հայտարարված ուղերձի քրոնիկոն կամ հեռախոսազանգ լուսաբացից առաջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն