• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վտանգված է արցախյան շուրջ 2000 հուշարձան

aliq 15:59 | 27.04.2021
aliq 15:59 | 27.04.2021
Shushi Artsakh

Արցախի ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի մեկնարկից առաջ ասել է, որ անորոշ է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մոտ 2000 հուշարձանի ճակատագիրը:

Վտանգված է 13 վանական համալիրի, 122  եկեղեցու, 52 ամրոցի, 523 խաչքարի եւ 4 մատուռի ճակատագիր: 10 պետական եւ 2 մասնավոր թանգարան՝ 20000 նմուշով, 3 շրջանային գրադարան՝ 68 398 գրքով, 127 դպրոցական գրադարան՝ 617 000 գրքով մնացել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում:

Նախարարը նշեց, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել Տիգրանակերտի պատմահնագիտական ամրոց-թանգարանը, իսկ Հունոտի կիրճը դեռեւս չեզոք գոտում է: Ազոխում պեղումների ժամանակ հայտնաբերված բոլոր ցուցանմուշները տարվել են Ադրբեջան։

Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանը ցանկանում է փոխել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքը:

Նշենք, որ այսօր Երեւանում մեկնարկել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը:

Բացման խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է՝ ադրբեջանական վերահսկման տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կանխելու համար:

Նախարարն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային համաժողովում մշակվել է առաջիկա գործողությունների ծրագիրը, որին մասնակցում են բազմաթիվ գիտական եւ հասարակական կառույցներ, գերատեսչություններ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննադատել է «Ռազմավարի պուրակը»
հաջորդը
Զելենսկին հակամարտության կարգավորման ուղիներ է փնտրում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն