• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վերաբերմունքի կտրուկ փոփոխություն 100 օրում

aliq 17:01 | 28.04.2021
aliq 17:01 | 28.04.2021
joe biden

Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Morning Consult ընկերությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավորման գրեթե 100 օրվա ընթացքում Միացյալ Նահանգների նկատմամբ աշխարհի երկրների վերաբերմունքին առնչվող հարցման արդյունքները:

Morning Consult-ը հարցման է ենթարկել 14 երկրի չափահաս բնակիչների: Դրանցից 12-ում ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմուքը Բայդենի ընտրվելուց հետո բարելավվել է:

Ապրիլի 16-25-ին անցկացված հարցմանը մասնակցել է հետազոտության մեջ ընդգրկված յուրաքանչյուր երկրի առնվազն 1100 բնակիչ:

Քաղաքական փոփոխություններն ամենից լավ են ընդունել Գերմանիայում, որտեղ նոր վարչակազմի եռամսյա աշխատանքը ԱՄՆ-ի կերպարը բարելավել է 47 տոկոսով:

Ռուսաստանում, հակառակ երկու երկրների միջեւ հարաբերությունների սրմանը, Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի կերպարը ՌԴ-ի բնակիչների շրջանում փոքր-ինչ բարելավվել է: Հունվարի 20-ից ի վեր Միացյալ Նահանգների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքն այժմ կազմում է 43 տոկոս՝ նախկին 40 տոկոսի փոխարեն:

Հասարակական ընկալման մեջ ամենաբացասական փոփոխությունները ԱՄՆ-ի հանդեպ տեղի են ունեցել Չինաստանում:  Այստեղ ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը վատթարացել է 13 տոկոսով: ՉԺՀ-ի բնակիչների 74 տոկոսը ԱՄՆ-ն ընկալում է բացասաբար, 9 տոկոսը որոշակի կարծիք չունի, եւ սոսկ 17 տոկոսն է Միացյալ Նահանգներին դրական վերաբերվում:

Հնդկաստանում ԱՄՆ-ի նկատմամբ լավ է տրամադրված հարցման մասնակիցների 79 տոկոսը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի բնակիչներին, սեփական երկրում փոփոխությունները դրականորեն է գնահատել հարցվածների 78 տոկոսը:

Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնեց հունվարի 20-ին: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի պաշտոնում Ջո Բայդենի աշխատանքի 100-րդ օրը լրանում է վաղը՝ ապրիլի 29-ին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի ինքնիշխանությունը վտանգող ներկայությունը
հաջորդը
Ֆրանսիան ռասայական պատերազմի շեմին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն