• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արմատականների չհայտարարված պատերազմը

aliq 21:22 | 30.04.2021
aliq 21:22 | 30.04.2021
France Rambouillet police

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը կին ոստիկան Ստեֆանի Մոնֆերմեի հիշատակի համազգային միջոցառմանը  հայտարարել է, որ արմատական իսլամիստները պատերազմ են մղում հանրապետության դեմ:

Ռամբույեում արմատական իսլամիստի ձեռքով սպանված ոստիկանի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի մի շարք նախարարներ, տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչներ:

«Իսլամական ահաբեկչությունը մեզ պատերազմ հայտարարած արյունոտ ֆանատիզմն է: Սակայն այդ պատերազմը մեր դեմ մղում են ստոր եւ վախկոտ մարդիկ: Միայն վախկոտն է ընդունակ հարձակում գործել կնոջ վրա, որն, ըստ ոստիկանական վարչության աշխատակցի, կարգավիճակից ելնելով զենք չէր կրում: Մոնֆերմեն բարբարոսության զոհ է դարձել»,- ընդգծել է Ֆրանսիայի վարչապետը:

Կաստեկսը հավելել է նաեւ, որ իսլամական ահաբեկչությունն ի վիճակի չէ համակերպվելու Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիների հավատի, ազատությունը պաշտպանելու նրանց գործողությունների հետ:

Ֆրանսիայի վարչապետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ահաբեկիչը հարձակման պահին գոռացել է «Ալլահ աքբար»: Վարչապետը դա գնահատում է ոչ այլ կերպ, քան բոլոր հավատացյալներին ուղղված վիրավորանք:  «Ոչ մի դավանանքի ոչ մի հավատացյալ իրավունք չունի մարդ սպանելիս Աստծու անունը տալու»,- ընդգծել է Կաստեկսը:

«Ստեֆանի Մոնֆերմեն հարձակման է ենթարկվել եւ սպանվել, որովհետեւ նա մարմնավորում էր պետության հեղինակությունը եւ աշխատում էր ոստիկանությունում, որն ինքնին պատվար է բռնության, հանցավորության եւ ահաբեկչության ճանապարհին: Նա սպանվեց հանուն իր երկրի»,- եզրափակել է Կաստեկսը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ստեֆանի Մոնֆերմեին հետմահու պարգեւատրել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւով՝ Պատվո լեգեոնի ասպետի շքանշանով:

Ապրիլի 23-ին Ջամալ Գորշեն անունով ահաբեկիչը Ռամբույեի ոստիկանական տեղամասում դանակով մահացու հարվածներ էր հասցրել քաղաքացիական հագուստով կին ոստիկանին: Տեղամասի ոստիկաններին հաջողվել էր արագ վնասազերծել ահաբեկչին:

Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտոնաթող գեներալներն ու սպաները երկրի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակում զգուշացրել են կրոնական մոլեռանդներից եւ իսլամիստներից եկող քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օրենքի ուժով ստիպել Բաքվին վերադարձնել հայ գերիներին
հաջորդը
Հայի ղեկավարած ընկերությունը՝ Թուրքիայի լավագույն գործատուն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն