• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Համաշխարհային սպառնալիքներն ու վտանգներն՝ ըստ Պենտագոնի

aliq 13:01 | 01.05.2021
aliq 13:01 | 01.05.2021
Scott Berrier Director Defense Intelligence Agency

Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավար Սքոթ Բերյերը, ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնելով համաշխարհային սպառնալիքներին ու վտանգներին նվիրված տարեկան զեկույցը, հայտարարել է, որ թեեւ Ռուսաստանը դադարեցրեց ղարաբաղյան պատերազմը, սակայն միաժամանակ ամրապնդեց իր ռազմական ու տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասում։

Սեփական ռազմավարության վերանայում

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ամերիկացի գեներալն արձանագրել է, որ հաշվի առնելով նախկին Խորհրդային Միության տարածքում իրենց ազդեցությունն ընդարձակելու Չինաստանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի ջանքերը՝ Կրեմլը այժմ հարկադրված է վերանայել այդ տարածաշրջանում սեփական ռազմավարությունը։

«Այսօր Մոսկվան իր զորքերն ունի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում։ Ամերիկյան հետախուզությունը նշել է, որ Ռուսաստանը թերեւս կշարունակի գործի դնել իր ազդեցությունը՝ վերահսկողության տակ պահելով նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տրանսպորտային կապերի բացումն ու հաղորդակցությունը»,- նշել է Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավարը։

Զիջումներ՝ պայմանավորված ֆինանսական հնարավորություններով

Մոսկվայի տնտեսական ազդեցությունը գնալով թուլանում է իր հարեւանությամբ գտնվող երկրներում՝ ֆինանսական առավել մեծ հնարավորություններ ունեցող խաղացողների, օրինակ՝ Չինաստանի համեմատ, ուստի, ըստ ամերիկացի գեներալի, Ռուսաստանին մնում է լինել այդ տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավորը:

Իսկ դա, Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավարի գնահատականով, այնքան էլ դյուրին չէ։ Հիմնական պատճառն այն է, որ Վրաստանի, Ուկրաինայի ու Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ արտաքին այլ աջակիցների հետ տարեցտարի ավելի հանդուգն մարտահրավերներ է նետում անվտանգության ոլորտում Ռուսաստանի գերիշխանությանը։

Զեկուցողը, բերելով ղարաբաղյան վերջին պատերազմի օրինակը, արձանագրել է, որ 44-օրյա պատերազմին ուղղակի միջամտելուց խուսափելու, ինչպես նաեւ Բելառուսի զանգվածային ցույցերին զուսպ արձագանքելու Մոսկվայի որոշումը վկայում է, որ Կրեմլը փոխում է իր մարտավարությունը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում։

Հանուն առաջնորդության պահպանման

Պենտագոնի հետախուզական վարչությունը կանխատեսել է, որ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր առաջնորդությունը պահպանելու համար Մոսկվան թերեւս ստիպված լինի համակցել մի քանի գործոն:

Ըստ ամերիկացի գեներալի՝ Կրեմլը նախ պիտի ձգտի զենքի մատակարարման շուկայում պահպանելու առաջնային դերը, ամրապնդելու գոյություն ունեցող ռազմական կապերը: Հարկ կլինի նաեւ խթանել անվտանգության ոլորտում ինտեգրացիոն գործընթացներն ու չափավոր դեր տալ արտաքին ուժերին՝ իր իսկ թելադրած պայմաններով։

Չինաստանի կարողությունների հզորացում

Ընդհանուր առմամբ, անդրադառնալով համաշխարհային անվտանգությանը, Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավարը նշել է. «Այժմ մենք գտնվում ենք ռազմավարական մրցակցության դարաշրջանում։ Չինաստանը, Ռուսաստանը հզորացնում են իրենց կարողությունները՝ նոր մարտահրավերներ նետելով Միացյալ Նահանգներին»:

«Չինաստանը մնում է ԱՄՆ երկարաժամկետ ռազմավարական մրցակիցը, որը նաեւ անվտանգության սպառնալիք է ներկայացնում։ Պեկինը տարբեր միջոցներ է ձեռնարկում, այդ թվում՝ դիվանագիտական, տնտեսական, լրտեսական ու ռազմական՝ իր մարտավարական նպատակներին հասնելու համար։ Ռուսաստանի զինուժը եւս մեծ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար․ Մոսկվան պատրաստ է իր ուժը ցուցադրելու ժամանակակից կոնվենցիոնալ զինատեսակներով եւ իր սահմաններից դուրս ռազմական գործողություններ ծավալելով»։

Նահանգներն ու ՆԱՏՕ-ն՝ Կրեմլի նկրտումները սանձող ուժեր

Բերյերն ընդգծել է, որ Ռուսաստանն արդիականացրել է իր միջուկային զինանոցի 82 տոկոսը, բացի դրանից՝ տարեկան հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ է արտադրում եւ, ի տարբերություն Միացյալ Նահանգների, չի հետեւում միջուկային փորձարկումների արգելքին։ «Կրեմլը համարում է, որ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն սպառնալիք են իր սեփական անվտանգության, աշխարհաքաղաքական նկրտումների ու իշխող ուժի պահպանման համար»,- ընդգծել է Պենտագոնի հեռախուզական վարչության ղեկավարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավարտված պատերազմ, շարունակվող շրջափակում
հաջորդը
Ի՞նչ անել Բայդենի հայտարարությունից հետո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն