• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԻՊ-ը ազատ մամուլի դերի եւ մարտահրավերների մասին

aliq 16:35 | 03.05.2021
aliq 16:35 | 03.05.2021
Arman Tatoyan Ombudsman Armenia

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով, նշել է, որ ազատ մամուլ ունենալն իսկապես կարեւոր ձեռքբերում է եւ, իհարկե, ժողովրդավարության ցուցիչ:

Ըստ Թաթոյանի՝ լրագրողները պիտի ազատ ու պաշտպանված գործեն, իսկ կարծրատիպերը կարելի է կոտրել պրոֆեսիոնալ աշխատանքով։

Մարդու իրավունքների պաշտպանն անչափ կարեւորել է ազատ մամուլի դերը պետության քաղաքականության առաջնահերթությունների եւ հասարակական կարծիքի ձեւավորման, ինչպես նաեւ պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երաշխավորման հարցում:

«Մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում միայն ազատ ու պրոֆեսիոնալ մամուլը կարող է կարեւոր առաքելություն ունենալ խնդիրները հաղթահարելու գործում»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը։

Ազատ մամուլի (կամ մամուլի ազատության) համաշխարհային օրը հայտարարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ՝ 1993-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ 1994-ից տոնվում է յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին։ 1997-ի մայիսի 3-ից սկսած՝ ամեն տարի ազատ տպագրության գործում ներդրում ունենալու համար տրվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի հատուկ մրցանակ։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948-ի դեկտեմբերի 10-ին ընդունված եւ հռչակված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում ազատ արտահայտվելու իրավունքը բնութագրվում  է որպես «տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու եւ լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրենց արխիվները թողած՝ ուրիշի արխիվներին են հղում անում
հաջորդը
Հայ գերիների խոշտանգման մասին՝ ՄԻԵԴ-ում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն