• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ճամփորդական սահմանափակումները մեղմելու ծրագիր

aliq 11:00 | 04.05.2021
aliq 11:00 | 04.05.2021
European Commission

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Եվրամիության ներսում եւ ԵՄ-ից դուրս ճամփորդական սահմանափակումները մեղմելու ծրագիր:

Եվրամիության երկրներ մուտք կունենան այն օտարերկրացիները, որոնց երկրներում բարենպաստ իրավիճակ է, կամ որոնք պատվաստվել են, բայց միայն ԵՄ-ի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած պատվաստանյութերով: Այդ ցանկում ռուսական կամ չինական պատվաստանյութ ներառված չէ:

ԵՄ առանձին երկրներ իրավունք կունենան անհրաժեշտության դեպքում ինքնուրույն փակելու սահմանը:

Եվրահանձնաժողովի ծրագիրը դեռ պետք է հաստատեն ԵՄ անդամ երկրները: Առաջին քննարկումը տեղի կունենա չորեքշաբթի:

Գործող սահմանափակումների համաձայն՝ միայն 7 երկրից, որոնց թվում՝ Ավստրալիայից եւ Սինգապուրից, օտարերկրյա քաղաքացիները կարող են ժամանել ԵՄ՝ անկախ կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելուց, սակայն նրանք պետք է թեստ հանձնած լինեն եւ կարանտին անցնեն:

Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտնել է, որ կառավարությունն ընդունել է կորոնավիրուսից ապաքինվածների եւ պատվաստվածների համար կարանտինը մեղմացնելու նախագիծ, որը կներկայացվի Բունդեսթագի եւ Բունդեսրաթի (Դաշնային խորհրդի) վավերացմանը:

Ըստ Bild թերթի՝ նախագծի ընդունման դեպքում կորոնավիրուսից ապաքինվածները եւ պատվաստվածները կկարողանան շփվել առանց սահմանափակումների: Նրանք ստիպված չեն լինի կարանտին անցնել բարձր ռիսկայնությամբ երկրներից ժամանելիս:  Հաստատություններ եւ խանութներ այցելելիս էլ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի:

Ի տարբերություն Եվրոպայի՝ ասիական շատ երկրներում շարունակվում են հակահամավարակային խստացումները: Քուվեյթի կառավարությունը որոշել է մայիսի 22-ից կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիներին արգելել երկրից դուրս գալ: Բացառություն կկազմեն այն տարիքային խմբերը, որոնք պատվաստման ենթակա չեն:

Օտարերկրյա քաղաքացիների՝ Քուվեյթ մուտքի արգելքը դեռեւս ուժի մեջ է:

Քուվեյթի առողջապահության նախարարության տվյալներով երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 276 հազար դեպք, մահացել է 1578 մարդ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գործընկերություն հանուն Արցախի
հաջորդը
Պատերազմը չափազանց բարդ գործ է, որպեսզի վստահվի միայն գեներալներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն