• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նոր կյանք՝ Նոր կյանք գյուղում

Անուշ Առաքելյան 15:00 | 10.05.2021
Անուշ Առաքելյան 15:00 | 10.05.2021
Nor Kyanq village

Ռոբերտ Վիրաբյանն ու Արեգնազ Ավետյանը տնամերձ հողամասի կեռասենու առաջին պտուղներն են քաղում: Այգու միրգը թեեւ փոքր, բայց շահույթ կարող է ապահովել: Ամուսինները մեծ հույսեր են կապում նաեւ գյուղացիներից մեկի անվճար տրամադրած  երկու հեկտար հողատարածքի հետ: Մեկ տարով են մշակելու, տարեվերջին կվճարեն նաեւ հողահարկը: Երեխաները ներգրավված են տան բոլոր գործերում:

«Այստեղ որոշեցինք ամբողջ դաշտը ձմերուկ ցանել, որ գոնե հետագայում ծախենք, մյուս կողմը՝ բադրիջան, լոլիկ, վարունգ, պղպեղ: Ներքեւը կարտոֆիլ ենք ցանել: Մեղու ունենք, մեղուն էլ ամուսնուս ընկերն է տվել: Արարատյան դաշտավայրում խուսափում են մեղու պահելուց, քանի որ ծառերը դեղում են, բայց ամուսինս երեք հատ առավ, հիմա նորմալ աշխատում են», պատմում է Արեգնազ Ավետյանը:

Վիրաբյանների ընտանիքի ծախսերը շատ են, պատերազմը խլել է տարիների ստեղծածը, տունն ու տեղը: Ռոբերտի մայրը՝ տիկին Ալվարդը, չէր պատկերացնի, որ կրկին վերապրելու է 1988-ի ծանր օրերը, երբ Շամխորի շրջանից փախչելով՝ երեխաների հետ հաստատվեց Չարենցավանի հանրակացարանում: Այնտեղից էլ վերաբնակեցման ծրագրով Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղ գնացին: Երկրորդ անգամ արդեն թոռների հետ է նույն ճանապարհն անցնում: Ռոբերտն ու Արեգնազը Նոր Վերինշենում են ընտանիք կազմել, վեց երեխա ունեն:

«Երեխաները դպրոց էին գնում, մենք աշխատում էինք, Քարվաճառի մշակույթի տանը գեղարվեստական ղեկավար եմ եղել, մեծ համույթ ունեի, մանկապատանեկան երգչախումբ ունեի հասարակական հիմունքներով: Մշակույթի տունը լիովին վերանորոգվեց, պետության կողմից տեխնիկան տրամադրվեց, լրիվ նոր տեխնիկա, բայց չհասցրինք վայելել»,- պատմում է Արեգնազը:

Ռոբերտը պայմանագրային զինծառայող էր, սեպտեմբերի 27-ին ընտանիքին ուղարկել է Հայաստան, ինքը՝ դիրքեր բարձրացել: «Վարորդ եմ եղել, սնունդ էր, զինամթերք էր, կրում էինք: Ինչ ասում էին, անում էինք»:

Արեգնազը, սկեսրոջ ու վեց երեխաների հետ Վերինշենից հեռանալով, հաստատվում է Չարենցավանում, եւս մեկ ընտանիքի հետ՝ քսանհինգ հոգով, երկսենյականոց տան մեջ մեկ ամիս մնալուց հետո տեղափոխվում են Քարաշամբ, մնում մինչեւ գարուն: Կահույք, կենցաղային որոշ տեխնիկա, հագուստ Արեգնազը կարողացել է հանել Քարվաճառի շրջանը հանձնելուց՝ նոյեմբերի 25-ից օրեր առաջ:

«Որոշեցինք որ էսպես չի լինի, ավելի լավ է մի բան անենք, մի տանիք, մի բան ստեղծենք մեզ համար: Աջակցություն էին տալիս՝ 68 000 + 13.000 դրամ, մենք էլ  9 շունչ էինք, ավելի ճիշտ՝ 8, որպես զինծառայող ինքը չի ստացել էդ գումարը, միայն 300 000-ից է օգտվել, գումարը հավաքեցինք, որոշեցինք հող առնել, մի տնակ, մի բան դնել, ապրել, ու սկսեցինք տուն ման գալ»:   Երկար փնտրտուքից հետո ընտրությունը կանգ է առել մեկ սենյականոց այս տան վրա. համեմատաբար էժան էր: Տունը Արարատի մարզի Նոր կյանք գյուղում է՝ ճամփեզրին: Ընտանիքը 5000 դոլար էր հավաքել, պակասող 3500–ը հատկացրել են Սարգիս Մուրադյան պատկերասրահի ղեկավարներ Հակոբ Ճաղարյանն ու Զարուհի Մուրադյանը:

«Տիկին Զարուհին եկավ, որ տեսնի՝ ինչպես ենք ապրում, մեր առօրյան: Տեսան, որ տունը լավ վիճակում չէ, ապրելու ենթակա չէ, որոշեցին էլի օգնեն, ասացին՝ մենք տանիքի հարցը կլուծենք, որ գոնե տանիքը չկաթի: Տանիքի շինանյութը առել են, քարի գումարը տվեցին, մի քիչ էլ մենք ավելացրինք, հիմա սկսել են արդեն, պատում են», ասում է Արեգնազը:  Ծանր օրերից հետո նրա դեմքին ժպիտ է հայտնվել, կարեւորը մշտական տանիք ունեն, փորձում են նվազագույն պայմաններ ստեղծել, ոտքի կանգնել, զրոյից սկսելու փորձ արդեն ունեն, վստահ են՝ սա էլ կհաղթահարեն:

Շինարարությունը սեփական ուժերով են անում, Ռոբերտին մարտական ընկերը՝ Մարտինն է օգնում, Երեւանում շինարար է, ազատ ժամանակ էլ այստեղ է գալիս:

«Պատերը պիտի բարձրացնենք, հետո սկսենք տանիքը հավաքել, քիչ-քիչ սարքում ենք, մի օր քարն է լինում, քարն ենք դնում, մի օր ավազն է լինում, մի օր՝ ցեմենտը, քիչ-քիչ, կամաց կամաց անում ենք», Մարտին Մարտիրոսյանը ցույց է տալիս կատարված աշխատանքը:   Ռոբերտ Վիրաբյանն էլ ավելացնում է, «Էս հատվածը կիսելու ենք, բաղնիք-զուգարան սարքենք, ննջասենյակ ավելացնենք, ծախսերից է կախված, եթե գումար չլինի, երեւի էսպես էլ մնա, ինչքան կարողանանք, կանենք»:

Շինարարության մեջ ներգրավված են բոլորը, ով ինչ կարող է, անում է: Արամն, օրինակ, ամեն օր դպրոցից հետո շտապում է տուն՝ օգնելու հայրիկին: Շինարարների հետ հավասար աշխատում է, ավազը մաղելու գործը նրան է վստահված:  Շինարարությունը փուլ առ փուլ են իրականացնում, պետության տրամադրած ամենամսյա գումարները ծախսում են միայն շինանյութի վրա, իսկ դրամական աջակցությունն, ըստ Արեգնազի, տրամադրվելու է մինչեւ հունիս:

«Տեսնենք ոնց կլինի, պիտի չարչարվենք, ստեղծենք, ապրենք: Հիմա՝ էս պահին, իմ ուշքումիտքն է, որ շինարարությունն ավարտենք»,  ասում է Ռոբերտ Վիրաբյանը, կինն էլ հավելում է, «Եթե լինեն բարի մարդիկ, որոնք կօգնեն մեզ, շատ շնորհակալ կլինենք, այդ օգնությունը մեզ շատ է անհրաժեշտ, որովհետեւ միայն աջակցություններով չենք կարողանա տունը լիովին նորոգել, մեզ անհրաժեշտ է լինելու բոլորի օգնությունը»:

Ինեկոբանկում բացված է հաշվեհամար 2052059786171001: Բազմազավակ ընտանիքին կարող եք օգնել նաեւ շինանյութ տրամադրելով, ձեր ամեն լուման կծառայի բարի գործին: Անհրաժեշտ շինանյութի ցուցակն է՝

  • ամրան – 230 մ
  • պեմզաբլոկ – 500 հատ (10 սմ)
  • ցեմենտ – 60 պարկ
  • հատակի տախտակ – 3 խորանարդ մետր
  • տուֆ – 400 հատ
  • լուսամուտ – 5 հատ
  • ննջասենյակի դուռ – 3 հատ
  • լոգարանի դուռ
  • գիպսաստվարաթուղթ –100 քմ
  • լամինատ – 80 քմ
  • հատակի սալիկներ – 30 քմ

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եկեղեցին միավորում է, ոչ թե պառակտում
հաջորդը
Մայթը՝ հետիոտնին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն