• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

ԵՄ գրական մրցանակի հավակնորդների հանդիպումը մեկ հարկի տակ

Անուշ Առաքելյան 12:00 | 11.05.2021
Անուշ Առաքելյան 12:00 | 11.05.2021
EU Prize for literature

Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցում է Եվրոպայում լույս տեսնող գրական ստեղծագործությունների եւ դրանց հեղինակների հանրահռչակման ամենամյա գրական մրցանակաբաշխությանը: Այն ֆինանսավորում է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը։ Հայաստանը ծրագրին միացել է 2018 թվականին: Յուրաքանչյուր երկրից մրցանակը շնորհվում է մեկական հեղինակի: Հաղթող գիրքը թարգմանվում է Եվրոպայում եւ աշխարհի այլ երկրներում։

«41 երկիր է մասնակցում, եւ ամեն տարի 14, 15 երկիր ռոտացիայի կարգով կրկնվում է, 3-4 տարի հետո էլի պետք է մասնակցենք: Ազգային ժյուրիի կազմը դիտարկում է նախորդ երկու տարվա ընթացքում տպված ողջ արձակը, ընտրում է չափորոշիչներին համապատասխանող գրքեր, մեր պարագայում դրանք չեն գերազանցում մեկ տասնյակը։ Ընտրեցինք հինգը, հինգը մաքսիմումն էր, որ կարող էր կարճ ցուցակում հայտնվել»,- ասում է ԵՄ գրական մրցանակի ազգային ժյուրիի նախագահ, արձակագիր Արմեն Հայաստանցին:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը մրցանակաբաշխության եզրափակչում հայտնվելն ինքնին բարձր գնահատական է համարում: 14 երկրի եվրոպական 55 գրքի կողքին են հայտնվել Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին», Հովիկ Աֆյանի «Կարմիր», Արամ Պաչյանի «PF», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» վեպերը:

Գործերը պետք է տպագրված լինեին վերջին երկու տարվա ընթացքում, հեղինակի առնվազն երկրորդ, առավելագույնը չորրորդ գիրքը պետք է լիներ. սրանք են հիմնական չափորոշիչները:

Արամ Պաչյանի կարծիքով հայ գրականության համար սա արդեն լուրջ հաղթանակ է. «Մենք երկար ժամանակ ենք կղզիացած եղել, մենք միշտ եղել ենք եվրոպական գրականության մաս, բայց քաղաքական կոնտեքստում կղզիացել ենք, ու սրանով մենք դարձյալ փաստացի վերադառնում ենք եվրոպական գրական ավանդույթների ընտանիք»:

ԵՄ գրական մրցանակն ամեն տարի լույս է ընծայում անթոլոգիա, որում ներկայացված են հատվածներ դափնեկիրների ստեղծագործություններից՝ եւ՛ բնօրինակ լեզվով, եւ՛ անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանությամբ: Շուրջ 1300 թարգմանչական գործարք է ստորագրվել Եվրամիության աջակցության շնորհիվ «Ստեղծագործ Եվրոպայի»՝ Գրական թարգմանությունների դրամաշնորհի շրջանակում: Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 18-ին՝ առցանց միջոցառման ընթացքում:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լաչինի միջանցքը վերահսկվում է
հաջորդը
Նախագահի երեք թեկնածու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն