• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանի վարչապետը՝ խաղաղ բանակցությունների կողմնակից

aliq 18:24 | 12.05.2021
aliq 18:24 | 12.05.2021
Irakli Gharibashvili in Yerevan

Պաշտոնական այցով այսօր Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ խաղաղ բանակցությունները եւ երկխոսությունն այլընտրանք չունեն՝ նշելով, որ կորոնավիրուսն ու ղարաբաղյան պատերազմը դժվարություններ են առաջացրել ամբողջ տարածաշրջանում։

Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության ու խաղաղ համագոյակցության կողմնակից, եւ այս կուրսը կշարունակվի նաեւ հետագայում։

Ղարիբաշվիլին ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ  քննարկել են համագործակցության բոլոր ուղղությունները՝ ընդգծելով, որ  ինտենսիվ քաղաքական երկխոսություն պետք է ծավալվի, երկուստեք զարգացնեն առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկեն, համագործակցեն տրանսպորտի, էկոնոմիկայի, նորարարությունների, մշակույթի ոլորտներում:

Հայաստանյան այցի շրջանակում Վրաստանի վարչապետը կհանդիպի նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի անունից Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվին պաշտոնական ընթրիք կտրվի:

Նշենք, որ Վրաստանի վարչապետը 44-օրյա պատերազմից հետո Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան օտարերկրացի պաշտոնյան է:

Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, ինչպես  նաեւ 2020–ին` որպես պաշտպանության նախարար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատվաստվել տվյալ երկրում կիրառվող պատվաստանյութով
հաջորդը
Սյունիքում «սահմանների ճշգրտման» միջադեպի շուրջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն