• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զեկույց կրոնական ազատությունների սահմանափակման մասին

aliq 15:10 | 13.05.2021
aliq 15:10 | 13.05.2021
Ayasofya Istanbul

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2020-ին Թուրքիայում ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքների եւ կրոնական ազատությունների սահմանափակման մասին զեկույցը:

Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում սահմանափակումներ են կիրառվում ինչպես Հայ առաքելականների եւ հույն ուղղափառների, այնպես էլ հրեաների նկատմամբ: Դրանց վերաբերյալ պաշտոնական Անկարան տպավորություն է ստեղծում, թե ոչ մահմեդական փոքրամասնությունների խնդիրները չեն կարգավորվում 1923-ի Լոզանի պայմանագրով:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի՝ Թուրքիան շարունակում է խոչընդոտել փոքրամասնություններին սեփական հոգեւորականների պատրաստման հարցում: Այս համատեքստում Պետդեպը հիշեցնում է Մարմարա ծովի Հեյբելիադա կղզու ուղղափառ կրոնական դպրոցի վերաբացման հարցը տարիներով ձգձգելու եւ լուծում չտալու փաստը:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում աճել են բողոքական համայնքի՝ քաղաքացիություն չունեցող առաջնորդների արտաքսումների ու մուտքի թույլտվություն չտրամադրելու դեպքերը:

Պաշտամունքի վայրերի կառուցման կամ կառավարման հարցում կրոնական համայնքների համար ստեղծվում են խոչընդոտներ: Դրանք արտահայտվում են վիճելի հողատարածքներին, նախկինում պետության բռնագրաված եկեղեցիներին առնչվող իրավական հարցերում:

Դժվարություններ են ստեղծվում նաեւ կրոնական հիմնադրամների գործադիր մարմինների ընտրություններ կազմակերպելու եւ դպրոցներում ոչ մահմեդականների՝ կրոնական դասերից ազատվելու հարցերում:

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է նաեւ ալեւի համայնքի  ներկայացուցիչների համար հանրակրթական կառույցներում կիրառվող խտրականություններին ու կրոնական հողի վրա կիրառվող այլ սահմանափակումներին: Ալեւիները ենթաէթնիկական, կրոնական եւ մշակութային համայնք են Թուրքիայում, Ալբանիայում եւ Բուլղարիայում: Ըստ Ալեւի-Բեքթաշի ֆեդերացիայի՝ ալեւիների թիվը Թուրքիայում հասնում է 25 միլիոնի:

Զեկույցն անդրադարձել է նաեւ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու փաստին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անվտանգության գոտու ստեղծման հրամայական
հաջորդը
400 միլիոն՝ սահմանամերձ բնակավայրերին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն