• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

7 հազար տոննա տիեզերական աղբ Երկրի ուղեծրերում

aliq 21:58 | 13.05.2021
aliq 21:58 | 13.05.2021
space debris

«Ռոսկոսմոսի» «ՑՆԻԻՄաշ» ընկերության (Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի)  տեղեկատվական-վերլուծական կենտրոնի պետ Իգոր Բակարասը հայտնել է, որ Երկրի ուղեծրերում կուտակված են շուրջ 7 հազար տոննա տիեզերական աղբ եւ շուրջ 3 հազար տոննա գործող սարքավորում:

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Բակարասն իբրեւ տիեզերական աղբ թվարկել է շարքից դուրս եկած արհեստական օբյեկտներն ու դրանց հատվածները: Նա շեշտել է, որ դրանք հատկապես վտանգավոր են գործող տիեզերական սարքավորումների համար եւ կարող են բացասաբար ազդել դրանց աշխատանքի վրա:

Կենտրոնի ղեկավարը նշել է նաեւ, որ ուղեծրից չվերահսկվող արտանկման կամ մթնոլորտի խիտ շերտերում ոչ լրիվ այրման դեպքում դրանք վտանգավոր են նաեւ Երկիր մոլորակի համար, քանի որ բեկորները կարող են ընկնել բնակավայրերի վրա:

«Վիճակագրական տվյալների հիման վրա կատարվում են եզրակացություններ, որ 1 սանտիմետրից ավելի չափով այդպիսի օբյեկտների ընդհանուր քանակը բավականաչափ անորոշ է եւ կարող է հասնել հարյուրավոր հազարներից մինչեւ միլիոնի»,- ընդգծել է մասնագետը՝ ճշտելով, որ վերերկյա ռադիոտեղորոշիչ եւ օպտիկական միջոցներով հայտնաբերվում, հսկվում եւ քարտացուցակավորվում է օբյեկտների սոսկ 5 տոկոսը:

Իգոր Բակարասը նշել է, որ սարքավորումների էական աճը տիեզերքում կապված է ցածր մերձերկրային ուղեծրեր արբանյակների խմբավորումների, դրանց թվում՝ Starlink-ի (ավելի քան՝ 1000 արբանյակ) եւ OneWeb-ի (մոտ 100 արբանյակ)  արձակման հետ:

Շուրջ 3900 արբանյակ է աշխատում Երկրի ուղեծրերում, 2800 սարքավորում էլ չի գործում եւ ըստ էության տիեզերական աղբ է: Այդ աղբի շուրջ 13 հազարը կրող-հրթիռների հեղույսներ, պտուտակամերներ եւ այլ մետաղական մանրուքներ են:

Տիեզերքում կուտակված 10 եւ ավելի սանտիմետր չափսի օբյեկտների թիվը կազմում է 24,5 հազար, որից 75 %-ը կամ 18,3 հազարը տիեզերական աղբ է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մահմեդական աշխարհը եւ «ինքնաոչնչացման պայթուցիչի օղակը»
հաջորդը
Դաշնակցին չի աջակցել, խախտողին չի դատապարտել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն