• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մահմեդական աշխարհը եւ «ինքնաոչնչացման պայթուցիչի օղակը»

aliq 21:26 | 13.05.2021
aliq 21:26 | 13.05.2021
clashes in Israel

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով իսրայելապաղեստինյան բախումների մասին, հայտարարել է, որ Իսրայելին հակազդելու համար Անկարան նախաձեռնություններ է սկսել՝ բոլոր միջազգային կառույցներին, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությանն ու ՄԱԿ-ին գործողությունների մղելու առումով։

«Երուսաղեմի հարձակումները ոչ միայն այնտեղի ժողովրդի, այլեւ Մեքքայում Քաաբայի շուրջը պտտվող, Մադինայում մարգարեին ներկայացող բոլոր մահմեդականների խնդիրն է, այդ հարձակումները Ստամբուլում, Դիարբեքիրում, Բաղդադում, Կահիրեում, Իսլամաբադում, Ջակարտայում, Կուալա Լումպուրում, Բաքվում ու Սարաեւոյում ապրող ամեն մի մահմեդականի հարցն է»,- շեշտել է   Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան պահանջում է անմիջապես դադարեցնել Երուսաղեմում Ալ-Աքսայի մզկիթի ու մահմեդականների դեմ իրականացվող ստոր հարձակումները:

«Մենք ակնկալում ենք, որ վերջ կդրվեն այն ճնշումներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցնում են պաղեստինցիների՝ տների ու հայրենիքի կորստին»,- եզրափակել է Էրդողանը՝ հավելելով, որ Երուսաղեմն ու մահմեդականներին պաշտպանել չփորձող աշխարհը քաշել է ինքնաոչնչացման ռումբի պայթուցիչի օղակը:

Ավելի վաղ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ միջազգային հանրությունը ուժեղ ու զսպող դաս պետք է տա Իսրայելին։ Թուրքիայի  նախագահը նշել է, որ կարեւորում է Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի ու Թուրքիայի հայացքների համընկնումները:

Էրդողանը նաեւ ընդգծել է, որ հետագա էսկալացիան կանխելու համար կարեւոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջամտի այդ հարցին եւ Իսրայելին հարձակումների դադարեցման մասին վճռական ու հստակ ազդանշաններ տա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ժամանակին ադրբեջանցիները Սեւ լճի համար մինչեւ Մոսկվա են բողոքել
հաջորդը
7 հազար տոննա տիեզերական աղբ Երկրի ուղեծրերում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն