• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դաշնակցին չի աջակցել, խախտողին չի դատապարտել

aliq 22:14 | 13.05.2021
aliq 22:14 | 13.05.2021
Armenian flag bord

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի կողմից, ինչպես եւ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը։

Կարեւորվել է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով նման բոլոր միջադեպերի լուծումը: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրադրության հետեւողական կարգավորմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական դիվերսիայի մասին Երեւանի հայտարարություններին ի պատասխան ՌԴ-ն պաշտոնական հայտարարությամբ Բաքվին չի դատապարտել, Հայաստանին աջակցող պնդումներ չի արել։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ։ Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին եւ նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:

Երկուստեք կարեւորվել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը եւ իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:

Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այվազյանը անթույլատրելի է համարել ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների եւ ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ:

Թարմացում.  ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ մայիսի 13-ին Արա Այվազյանը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դարձյալ հեռախոսազրույց են ունեցել: Զրուցակիցները շարունակել են քննարկումները ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի եւ լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Արա Այվազյանը ընդգծել է ադրբեջանական կողմի սադրանքների հրահրման եւ դրա հետեւանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսեւորման անթույլատրելիությունը:

Հայաստանի եւ Ռուսատանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման շուրջ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
7 հազար տոննա տիեզերական աղբ Երկրի ուղեծրերում
հաջորդը
Իրանը հետեւում է Սյունիքի իրադարձություններին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն