• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՑԱՀԱԼ-ը հարվածել է ՀԱՄԱՍ-ի գրասենյակին

aliq 18:34 | 15.05.2021
aliq 18:34 | 15.05.2021
Israel-Palestine conflict

Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱՀԱԼ-ի օդուժը, ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին պատկանող զենքի պահեստ եւ մի քանի գրոհայինների։ Ավելի վաղ Գազայի հյուսիսային հատվածում՝ Հան-Յունեսայում, սպանվել էր ՀԱՄԱՍ-ի 3 գրոհային։

ՑԱՀԱԼ-ի ավիհարվածներից Գազայի  Ջեբալիա տեղանքում փլուզվել է բարձրահարկ շենք, որտեղ իսրայելական բանակի պնդմամբ, տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի գրասենյակը եւ ռազմական հետախուզության սարքավորումները:

Փլուզված «Ալ Ջալա» շենքում տեղակայված էին նաեւ միջազգային զանգվածային լրատվամիջոցների մի քանի խմբագրություններ, դրանց թվում Associated Press-ի եւ Al Jazeera հեռուստաալիքի գրասենյակները։

Ավիահարվածի պահին օպերատորներն արձանագրել են շենքի փլուզման կադրերը: Իսրայելը հաստատել է, որ հարվածել է շենքի ուղղությամբ:  Վիրավորների եւ զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀԱՄԱՍ-ը մշտապես թիրախավորում է քաղաքացիներին ու քաղաքացիական օբյեկտները։ ՑԱՀԱԼ-ը, իր սկզբունքի համաձայն, շենքում գտնվող քաղաքացիական անձանց նախապես զգուշացրել է սպասվող ավիահարվածի մասին, որպեսզի մարդիկ ժամանակին հասցնեն հեռանալ շենքից։

Գազայի հատվածից Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ արձակվել է արդեն ավելի քան 200 հրթիռ:

Ընդհանուր առմամբ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացումներից մահացել է ավելի քան 130 մարդ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ վերջին 4 օրերին իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ բախումների հետեւանքով Գազայի հատվածում զոհվել է 34, Իսրայելում՝ 2 երեխա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վերին Շորժայում շրջափակվածներ չկան
հաջորդը
Պաղեստինը դեմ է ԼՂ-ի հետ զուգահեռներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն