• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵԽ-ն դատապարտում է Թուրքիային

aliq 15:09 | 19.05.2021
aliq 15:09 | 19.05.2021
European Parliament

Բելգիայում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանում այսօր քվեարկության կդրվի բանաձեւ-զեկույց, որով Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում զերծ մնալու հակահայկական որեւէ քարոզչությունից ու ատելության խոսքից եւ լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: Եվրախորհրդարանը նաեւ վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը:

Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին.

— Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության եւ նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:

— Դատապարտվում է Սիրիայից եւ այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:

— Եվս մեկ անգամ Թուրքիային կոչ է արվում զերծ մնալու որեւէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ աջակցել միջազգային երկխոսությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցային գործընթացին:

— Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների եւ վարձկանների տեղափոխումը Լիբիա եւ ԼՂ հակամարտության գոտի:

Բացի դրանից՝

— Թուրքիայի կառավարությանը կոչ է արվում պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների եւ քրիստոնյաների իրավունքները եւ անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:

— ԵՄ-ին եւ ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը եւ արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում:

— ուշադրությամբ հետեւելու նրանց գործունեությանը եւ հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների եւ տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:

Ամբողջական բանաձեւ-զեկույցի քվեարկությունը տեղի կունենա այսօր երեկոյան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շարադրություն․ Մելինա Ավանեսյան, «Մեր գյուղը»
հաջորդը
Պատվաստվածների մուտքը ԵՄ կթույլատրվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն