• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բոլոր հայ գերիների վերադարձն առանց նախապայմանների

aliq 20:37 | 20.05.2021
aliq 20:37 | 20.05.2021
european parliament

ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը ներկայացվել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ելույթը: Բորելը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի անդամներին՝ 2020 թվականի ռազմական գործողություններից հետո ռազմագերիների եւ պահվող անձանց հարցը բարձրացնելու համար:

Նա ընդգծել է, որ Եվրամիությունը հստակ դիրքորոշում է որդեգրել.  բազմիցս երկու կողմերին էլ կոչ է արել ամբողջությամբ կյանքի կոչելու հրադադարի պայմանագիրը, փոխանակելու ռազմագերիներին եւ ազատելու մյուս բոլոր պահվողներին, անկախ նրանց գերեվարման հանգամանքներից, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի եւ հրադադարի մասին համաձայնագրի:

«Բոլոր հայ գերիներին ազատելը կարեւոր է վստահության եւ վստահության ամրապնդման համար, ու դա կարեւոր քաղաքական ժեստ կլինի: Մենք ողջունեցինք հունվարի 29-ին եւ մայիսի 4-ին հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Պնդում ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածներն ազատվեն առանց հետաձգելու»,- ըստ «Արմենպրեսի»՝ ընդգծել է ԵՄ բարձրագույն հանձնակատարը:

Բորելը շեշտել է՝ Եվրամիությունն ակնկալում է, որ երկու կողմերն էլ համագործակցեն ոչ միայն գերիների վերադարձի, այլ նաեւ մարդասիրական այլ կարեւոր հարցերի շուրջ: Անհայտ կորածների աճյունների հայտնաբերումն ու հայրենադարձությունը պետք է շարունակվեն: Անհրաժեշտ են անհետաձգելի եւ վճռական քայլեր՝ մարդասիրական ականազերծման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, ներառյալ ականազերծված դաշտերի քարտեզի փոխանակումը՝ հակամարտության հետեւանքով ավերված տարածքներ վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար:

ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորել է լարվածությունը մեղմելու եւ հասարակություններին խաղաղ պայմաններում առաջընթաց ապահովելու քայլերը եւ ընդգծել՝  հասարակական բորբոքային հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

«Եվրամիությունը կոչ է արել պատասխանատվություն կրելու միջազգային մարդասիրական իրավունքի ցանկացած խախտման համար: Գերիների խոշտանգումների, վատ վերաբերմունքի կամ մահապատժի ենթարկելու մասին մեղադրանքները եւ  ռազմական ցանկացած այլ հանցագործություն, որ կարող էր կատարվել վերջին ռազմական գործողությունների ընթացքում, պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն: Եվրամիությունը պատրաստ է նպաստելու միջազգային եւ անկախ արդարադատության մեխանիզմներին եւ աջակցելու նման հայցերի անկախ հետաքննությանը»,- շեշտել է Բորելը:

Նա փաստել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը եւ անհապաղ մարդասիրական խնդիրների լուծումը միայն առաջին քայլն են` Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունը դադարեցնելու համար:

«Անհրաժեշտ են բանակցային նոր ջանքեր՝ համապարփակ եւ կայուն կարգավորման համար: Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` իր համանախագահների գլխավորությամբ: Եվ մենք պատրաստ ենք նպաստելու տեւական եւ համապարփակ կարգավորման ձեւավորմանը, այդ թվում` կայունացման եւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների միջոցով»,- ընդգծել է Բորելը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է հայ գերիներին
հաջորդը
Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն