• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվան Ալիեւին վաղուց անախորժ հարցեր չի տալիս

aliq 15:22 | 22.05.2021
aliq 15:22 | 22.05.2021
monument Artsakh

Ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանների ոչնչացման ու պղծման դեպքերի թեմային՝ բողոքելով, որ այդ կապակցությամբ ոչ ոք Իլհամ Ալիեւին «տհաճ հարցեր» չի տալիս:

Եվգենի Սատանովսկին նշել է, որ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում Մեծ Հայրենականին առնչվող բոլոր հուշարձաններն ու հուշակոթողները ոչնչացվել կամ պղծվել են, քանի որ հերոսները, այդ թվում՝ հայտնի զորավարները, «անզգուշություն են ունեցել հայ լինելու»:

Ռուս քաղաքագետը նշել է, որ խորհրդահայ զորավարների եւ հերոսների հուշարձանները տեղադրված էին հենց իրենց հայրենիքում, այնտեղ, որտեղ նրանք ծնվել են, եւ որտեղ դարերով ապրել են իրենց նախնիները։

«Անգամ նրանց անունների թռուցիկ թվարկումը՝ նախարար Թեւոսյան, մարշալ Բաղրամյան, Բաբաջանյան եւ Խանփերյանց, ծովակալ Իսակով, հարյուրավոր այլ գեներալներ, սպաներ եւ շարքայիններ, առավել քան բավարար է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ Իլհամ Ալիեւին առավել քան տհաճ հարցեր տալու համար։ Միայն թե նրան ոչ ոք հարցեր չի տա։ Նա ինքը ում ասես, ինչ ասես կհարցնի»,- շեշտել է Սատանովսկին։

«Մեծ փողերի ու մեծ կապերի շնորհիվ մարդն անում է սրտի ուզածը»,- նշել է քաղաքագետը:

Սատանովսկին նշել է, որ Ադրբեջանն այժմ իր եւ շատերի ընկալմամբ սոսկ Թուրքիայի մի մաս է, որտեղ հայկական ու հունական ամեն ինչի ոչնչացումը սովորական երեւույթ է։

«Այնպես որ, անիմաստ է Ալիեւին հարցնել՝ ինչ է կատարվում պատերազմի հուշերի հետ։ Էրդողանն այսօրվա Ադրբեջանում ղեկին է նստած, անում է խելքին փչածը: Նա մտադիր է ընդլայնել իր ազդեցության ոլորտը նախկին ԽՍՀՄ-ի  թյուրքական բոլոր տարածաշրջաններում, ներառյալ ոչ միայն Ղազախստանն ու Միջին Ասիան, այլեւ Ռուսաստանի կեսը»,-ընդգծել է Եվգենի Սատանովսկին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շարադրություն․ Սվետլանա Բախշիյան, «Իմ գյուղը»
հաջորդը
Սկսել է Մարսի ուսումնասիրությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն