• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հնարավոր չէ զրկել իր անքակտելի իրավունքներից

aliq 20:20 | 22.05.2021
aliq 20:20 | 22.05.2021

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւի առնչությամբ:

ԵԽ-ն մայիսի 20-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձեւ, որում անդրադարձ է կատարվում նաեւ ԼՂ հակամարտության եւ տարածաշրջանային անվտանգության առավել լայն համատեքստին:

ԱԳՆ-ն ընդգծել է, որ բանաձեւում ամրագրված է հստակ պահանջ՝ անհապաղ եւ անվերապահ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են պատերազմի ժամանակ եւ դրա ավարտից հետո: Հասցեական կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանը` տրամադրելու պատանդառության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը, տեղեկություն նրանց առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ տեղեկություն գերության մեջ մահացածների մասին։

«Միաժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվում առ այն, որ համաձայն արժանահավատ զեկույցների՝ հայ ռազմագերիները եւ պատանդի կարգավիճակում գտնվող անձինք պահվում են նվաստացուցիչ պայմաններում, ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների, եւ այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը դատապարտում է խոշտանգումների եւ բռնի անհետացման բոլոր դեպքերը»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ-ն:

Բանաձեւում նաեւ կոչ է արվել ձեռնպահ մնալու թշնամական հռետորաբանությունից կամ իրադրության սրմանն ուղղված գործողություններից, եւ դատապարտելի է համարվում Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը՝ պնդելով, որ այն պետք է անհապաղ փակվի:

Ընդգծվել է կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու եւ արցախահայության անվտանգությունն ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու անհետաձգելի անհրաժեշտությունը:

«Ամրագրվել է նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո եւ համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը պետք է ուղղված լինի Արցախի ապագա կարգավիճակի որոշմանը»,- շեշտել է արտգործնախարարությունը:

ԱԳՆ-ն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության, այդ թվում՝ մարդասիրական հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի վերոնշյալ արձանագրումները խիստ կարեւոր են: «Եվրոպական խորհրդարանն ամրագրել է, որ Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտումները հավասարազոր են բռնի անհետացմանը: Վերը թվարկված  խախտումները  պատերազմական հանցագործություններ են, եւ Հայաստանը հետամուտ է լինելու այդ հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջեւ կանգնեցնելուն»,- գրել է ՀՀ արտաքին գերատեսչությունը:

ԱԳՆ-ն կարեւորել է նաեւ, որ ԵԽ-ն հստակորեն մատնանշել է, որ մայիսի 12-ին Հայաստանի տարածք ներթափանցելով՝ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Այս համատեքստում հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների՝ ներառյալ նախագահի մակարդակով կատարված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ եւ ուժի կիրառման սպառնալիքներ:

Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները Եվրոպական խորհրդարանը որակել է որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում:

Եվրոպական խորհրդարանի այս բանաձեւը եւս մեկ անգամ փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը եւ Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սկսել է Մարսի ուսումնասիրությունը
հաջորդը
Իտալիայի երրորդ հաղթանակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն