• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կոշտ վայրէջքին՝ կոշտ արձագանք

aliq 13:07 | 24.05.2021
aliq 13:07 | 24.05.2021
Roman Protasevich

Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եվրոպական իր գործընկերների հետ համատեղ հայտարարություն է տարածել Մինսկում Ryanair ինքնաթիռի «վթարային վայրէջքի» առնչությամբ:

Հայտարարությունում, որին միացել են Չեխիայի, Լատվիայի, Գերմանիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները, կոչ է արվել արգելելու Բելառուսի վրայով բոլոր թռիչքները:

«Կոչ ենք անում Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO) անհապաղ հետաքննելու պետությունների միջեւ ազատ տարանցման ակնհայտ խախտումը եւ ավիացիայի սպառնալիքները»,- ասված է Մենենդեսի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հետագա հարձակումները կասեցնելու համար

Օրենսդիրները կոչ են արել մինչեւ հետաքննության ավարտը դադարեցնելու Բելառուսի անդամակցությունը ICAO-ին եւ արգելելու բոլոր թռիչքները Բելառուսի վրայով՝ ներառյալ դեպի Բելառուս եւ հակառակը:

Բացի դրանից՝ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ երկրներին առաջարկվել է Մինսկի դեմ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի իշխանությունների` «Եվրոպայում ժողովրդավարության դեմ հետագա հարձակումների համար Ինտերպոլից ու միջազգային այլ կազմակերպություններից օգտվելու» հնարավորությունը կասեցնելու վերաբերյալ:

«Կոչ ենք անում անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակելու Ռոման Պրոտասեւիչին եւ բոլոր մյուս քաղբանտարկյալներին»,- նշված է փաստաթղթում:

Ոչ մի խախտում անհետեւանք չի մնա

ԵՄ երկրների բազմաթիվ քաղաքական գործիչներ եւ եվրոպացի պաշտոնյաներ կոչ են անում միջազգայնորեն հետաքննելու միջադեպը, որը նրանք գնահատում են որպես երրորդ երկրի տարածքում ԵՄ երկու պետությունների միջեւ թռչող ինքնաթիռի հարկադիր վայրէջք:

Ականապատման մասին կեղծ հաղորդագրությունից հետո Ryanair-ի ինքնաթիռը Բելառուսի մայրաքաղաքում պարտադրված վայրէջք էր կատարել: Ինքնաթիռն Աթենքից թռչում էր Վիլնյուս։ Բելառուսի եւ Լիտվայի սահմանը հատելուց մի քանի րոպե առաջ օդանավը կտրուկ շրջադարձ է կատարել եւ ՄԻԳ -29 կործանիչների ուղեկցությամբ վայրէջք կատարել Մինսկի օդանավակայանում։

Հարկադիր վայրէջքի իրական նպատակը օդանավում գտնվող բելառուսցի ընդդիմադիր գործչի՝ Nexta Տելեգրամ ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչի կալանավորումն էր: Օդանավի ուղեւորների  փաստաթղթերը ստուգելիս Բելառուսի իրավապահները նրան բերման են ենթարկել: Պրոտասեւիչին սպառնում է մինչեւ 18 տարի ազատազրկում:

Միջադեպին արձագանքել է պաշտոնական Բրյուսելը` հայտարարելով, թե ուշադիր հետեւում է զարգացումներին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախազգուշացրել է՝ միջազգային ավիափոխադրումների ցանկացած խախտում հետեւանք կունենա։

Վտանգելով 120 ուղեւորի կյանքը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւս խոր մտահոգություն է հայտնել Պրոտասեւիչին ձերբակալած Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի գործողությունների կապակցությամբ:

«ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է ԵՄ անդամ երկու երկրների միջեւ ինքնաթիռի ուղղության փոփոխումը եւ դրան հաջորդած՝ լրագրող Ռոման Պրոտասեւիչի հեռացումը ինքնաթիռից եւ ձերբակալումը Մինսկում: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան: Լուկաշենկոյի ռեժիմի այս ցնցող արարքը վտանգեց ավելի քան 120 ուղեւորի, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների կյանքը»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարի տարածած հայտարարությունում։

ԱՄՆ Պետդեպը հավելել է, որ Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը  շտապ խորհուրդ պետք է գումարի կեղծ պատրվակով հարկադիր վայրէջքի այս միջադեպը քննելու համար:

Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով ցույցերն ակտիվ լուսաբանած Ռոման Պրոտասեւիչի նկատմամբ Բելառուսում ամիսներ առաջ հետախուզում էր հայտարարվել։ Նա մեղադրվում է անկարգություններ հրահրելու եւ հասարակական կարգը խախտելու հոդվածներով։ Պրոտասեւիչի անունը ներառվել է բելառուսական իշխանությունների կազմած «Ահաբեկչական գործունեությանը մասնակից անձանց եւ կազմակերպությունների ցուցակում»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան շարունակում է ժխտել
հաջորդը
Թուրքիան ցավում է Ղրիմի թաթարների համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն