• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պոլսո հայոց պատրիարքությունը 560 տարեկան է

aliq 14:44 | 24.05.2021
aliq 14:44 | 24.05.2021
Armenian Patriarchate of Constantinople

Ամեն տարի ավանդաբար Հոգեգալստյան տոնի առթիվ  նշվում է Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկի՝ Պոլսո հայոց պատրիարքության հիմնադրման օրը:

Այս տարի  լրացավ աթոռի հիմնադրման 560-ամյակը, սակայն համաճարակի պատճառով մեծ արարողություններ տեղի չունեցան:

Պատրիարքարանը տեղեկացնում է, որ այս տարի աթոռի հիմնադրման օրը  ժամերգություն անցկացվեց, որի ավարտին լանջախաչ կրելու արտոնություն տրվեց պատրիարքարանի փոխդիվանապետ Տ. Հովակիմ աբեղա Սերովբյանին, որ աթոռի հոգեւորական դասի ամենանոր ձեռնադրված անդամն է:

Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպս. Մաշալյանը աթոռի հիմնադրման 560-ամյակի առթիվ իր քարոզում մասնավորապես ասել է. «Ուրախ ենք եւ հպարտ, քանի որ 560 տարվա ժառանգությունը մինչեւ մեր օրեր է հասել:  Դեռեւս մեր պայմաններում ունենք պատկառելի ներկայություն այս քաղաքում, եւ սա ամբողջ հայության համար մեծ վկայություն է:

Այս երկրում ունենք եկեղեցիներ, դպրոցներ՝ իրենց աշակերտներով հանդերձ, ունենք միաբանություն, եկեղեցական դաս, սարկավագների եւ դպիրների փաղանգ, երգչախմբեր, վարչայիններ, հիվանդանոցներ, մամուլ եւ իր եկեղեցուն կապված համայնք։ Հետեւաբար ասելու խոսք եւ անելու գործ ունենք։ Ինչպես մեր նախնիները ոտքի պահեցին, մենք էլ մեր հերթին պիտի ջանանք ոտքի պահել այն՝ եկեղեցական դասով ու աշխարհական զավակներով»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկու պետությունների ստեղծումը՝ հակամարտության լուծում
հաջորդը
Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն