• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խաղաղարար նախաձեռնություն հանուն հայ գերիների ազատ արձակման

aliq 19:01 | 25.05.2021
aliq 19:01 | 25.05.2021
armenian POW

«Խաղաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոն»-ի նախագահ Գեորգի Վանյանը անցած շաբաթ ֆեյսբուքյան իր էջում ռուսերեն բաց նամակով դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ կոչ անելով ազատ արձակելու հայ ռազմագերիներին:

Գեորգի Վանյանի նամակը լայն հնչողություն է ստացել Ադրբեջանում, որտեղ այսօր մի շարք հեղինակավոր գործիչներ իրենց հայտարարությամբ միացել են նրա կոչին:

Ադրբեջանցի մտավորականների արձագանքը

Մասնավորապես, Գեորգի Վանյանի նամակին արձագանքել են ադրբեջանցի հասարակական գործիչներ Արզու Աբդուլաեւան, Ալի Աբասովը, Զարդուշտ Ալիզադեն եւ Սաբիտ Բագիրովը, որոնք առանձին նամակով դիմել են Իլհամ Ալիեւին:

Նամակում ադրբեջանցի գործիչները ողջունել են Ալիեւին՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության առթիվ: Միեւնույն ժամանակ խնդրել են նրան ընդառաջել Գեորգի Վանյանի եւ լրագրող Յուրի Մանվելյանի նամակին եւ ուսումնասիրել Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից պահվող հայ զինծառայողներին ազատ արձակելու հնարավորությունը:

Նամակի համահեղինակ ադրբեջանցի գործիչները գրում են, որ երկու ժողովուրդներն էլ «հակառակ իրենց ազգային շահերի՝ քաղաքականության զոհերն են՝ մարդկային ճակատագրեր խորտակող անհոգի պատերազմի ջրաղացի մեջ հայտնված տիպիկ շարքային քաղաքացիներ»:

Նամակագիրները հույս են հայտնել, որ Ալիեւը կընդառաջի եւ հայ զինծառայողներին ազատ արձակման հրաման կտա, ինչը լուրջ ներդրում կլինի խաղաղարար գործընթացների զարգացման համար: «Նրանց տներում այդ զինծառայողներին սպասում են իրենց մայրերը, որոնք երախտագիտությամբ կընդունեն ձեր որոշումը»,- գրել են ադրբեջանցի հասարակական գործիչները:

Հանուն խաղաղ գոյակցության

Ալիեւին ուղղված իր նամակում Գեորգի Վանյանը մասնավորապես գրել է, որ 20 տարի շարունակ զբաղվում է խաղաղարար գործունեությամբ, 2018-ին ադրբեջանցի ընկերոջ հրավերով անգամ մեկնել էր Ադրբեջան, եղել իր ծննդավայրում, սակայն, ավաղ, խաղաղարար գործունեությունը չօգնեց խուսափելու պատերազմից:

«Հետեւելով այն ամենին՝ ինչեր են գրում, խոսում, ինչի շուրջ են բանավիճում սոցցանցերում, թերթերում եւ հեռուստաէկրաններին, հասկանալի է դառնում, որ նրանք բոլորը՝ լրագրողները, գրողները եւ հրապարակախոսները, քաղաքագետներն ու ոչ վաղ անցյալի հեղափոխականները, մտավորականներն ու քաղաքացիական հանրույթը, արեւմտամետներն ու արեւելամետները մինչ այդ թափված արյամբ չեն հագեցել, եւ իրենց մարդատյաց տեսությունների համար սնունդ է հարկավոր: Նրանք բոլորը պատերազմին չեն առնչվել, փոխարենը պատերազմը չի խնայել անմեղներին: Կոմուֆլյաժով տղաներին Արցախ էին տարել իրենց կամքին հակառակ»,- գրել է Վանյանը:

«Ըստ երեւույթին՝ տարածաշրջանի միակ առաջնորդը, որին կարելի է եւ պետք է դիմել Ադրբեջանում հայտնված Հայաստանի քաղաքացիների հարցերով, դուք եք: Դրա մասին բազմիցս բացահայտ խոսել են գերեվարվածների եւ անհայտ կորածների հարազատները: Հորդորում եմ ձեզ բաց թողնել իրենց կամքին հակառակ Ադրբեջանի Հանրապետությունում հայտնված Հայաստանի բոլոր քաղաքացիներին»,- եզրափակել է Վանյանը՝ հավելելով, որ այս նամակով միանում է Ալիեւին ավելի վաղ դիմած լրագրող Յուրի Մանվելյանին:

Հիշեցնենք, որ Գեորգի Վանյանը երկու ազգերի միջեւ շփումների միջոցով ձգտում է խաղաղություն հաստատելու եւ դեռեւս 2015-ի սկզբին այդ նպատակով տուն էր գնել ու բնակություն հաստատել Իջեւանի սահմանամերձ ադրբեջանական Մազան գյուղի հարեւանությամբ գտնվող Ներքին Ծաղկավան գյուղում: Նրա կազմակերպության կենտրոնական գրասենյակը եւ «Թեքալի» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը նույնպես տեղափոխվել են այդտեղ:

գերիներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի նախագահի յոթ թեկնածու՝ 592-ից
հաջորդը
ՀՀ-ից ադրբեջանական ուժերը դուրս բերելու պահանջ

Նման հոդվածներ

Հայ գերիների իրավունքների գերակայությունը

15:15 | 09.07.2021

83 անհետ կորած, 103 գերի ընկած եւ 23...

17:38 | 07.07.2021

Գերիների վերադարձի հարցը՝ առաջնահերթությունների թվում

16:19 | 07.07.2021

Գերիների հարցում չլինել կարծրատիպերին գերի

21:20 | 06.07.2021

Եվս 23 հայ ռազմագերիների կդատեն

13:37 | 06.07.2021

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների վերադարձը

12:00 | 06.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն